ՄիջազգայինՔաղաքական

ԱՄՆ-ի դաշնակիցները Եւրոպայում լիովին տեղեկացւած չեն Ուկրաինայի հետ բանակցութիւնների մասին

«ԱԼԻՔ» – Վաշինգտոնի եւրոպացի դաշնակիցները լիարժէք տեղեկութիւններ չունեն Միացեալ Նահանգների եւ Ուկրաինայի միջեւ կարգաւորման նոր ծրագրի շուրջ խորհրդակցութիւնների բովանդակութեան մասին: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է The Washington Post-ը։

«Խնդիրն այս պահին այն է, որ մենք իսկապէս յստակ պատկերացում չունենք, թէ ինչ քննարկումներ են տեղի ունենում Միացեալ Նահանգների եւ Ուկրաինայի միջեւ»,- յօդւածում Washington Post-ը մէջբերում է եւրոպացի դիւանագէտի խօսքերը։ Նրա կարծիքով՝ զգացողութիւն կայ, որ բանակցութիւնների ներկայիս փուլը պարուրւած է գաղտնիութեամբ։ «Մենք այս պահին չենք մասնակցում,- յաւելել է աղբիւրը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի եւրոպացի դաշնակիցների ներգրաււածութեանը Վաշինգտոնի եւ Կիեւի միջեւ ծրագրի վերաբերեալ խորհրդակցութիւններին։ Փորձում ենք մասնակցել, բայց ներկայ պահին ամերիկացիները որոշակիօրէն մերժում են դա»։

Ինչպէս նշում է պարբերականը՝ վկայակոչելով վերոնշեալ դիւանագէտին, կան մտահոգութիւններ, որ վերջնական համաձայնութիւնների կարող են հասնել առանց Վաշինգտոնի եւրոպացի դաշնակիցների անմիջական մասնակցութեան։ Նրանք, ըստ աղբիւրի, ցանկանում են, որ նշւած ծրագրի վերաբերեալ խորհրդակցութիւնների մօտեցումը լինի «աւելի կառուցւածքային» եւ եւրոպացի եւ ամերիկացի ներկայացուցիչների միջեւ առերես փոխազդեցութիւն նախատեսի։

Related Articles

Back to top button