ԻրանՔաղաքական

Ռէյիսիի տեղակալը՝ պարոն Մոխբերը, նոյն գործը շարունակելու է. Մանրամասներ Իրանում տեղի ունեցող զարգացումներից

«Իրանի պաշտօնական լրատւամիջոցները եւ իշխանական աղբիւրները առայժմ զերծ են մնում նախագահ Ռէյիսիի ողբերգական մաւան վերաբերեալ յստակ գնահատականներ հնչեցնել: Մտածում են, որ պէտք է փորձաքննութիւն անցկացւի, որպէսզի յստակ գնահատական տրւի ողբերգական վթարի վերաբերելալ: Բայց ոչ պաշտօնական աղբիւրները տարբեր վարկածներ են շրջանառում, օրինակ Իսրայէլի գործօնը, որը կարող էր Արցախի օկուպացւած տարածքներից խափանել ուղղաթիռի էլեկտրական շարժերը: Այսինքն ոչ պաշտօնական լրատւամիջոցները, այ՛ո, չեն բացառում Ադրբեջանի գործօնը, աւելին, կան որոշ լուրջ վերլուծաբաններ, ովքեր Իրանի իշխանութիւններին յորդորում են, որպէսզի անպայման Ադրբեջանի վարքագծին եւս այս համատեսքստում հետաքննութեամբ գնահատական տրւի»,- նման գնահատական հնչեցրեց Թեհրանում Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսակ Իւնանէսեանը.

-Ըստ Իրանի Սահմանադրութեան, 50 օր յետոյ կը լինեն նոր ընտրութիւններ, կա՞ն հաւանական նախագահի թեկնածուններ, եւ արդեօք բացառւում է, որ կը փոխւի Իրանի աշխարհաքաղաքական կուրսը։

-Այ՛ո, Դուք ճիշտ էք, ըստ Իրանի Սահամադրութեան 50 օր յետոյ պէտք է տեղի ունենան նոր նախագահական ընտրութիւններ, բայց մինչ այս պահը, որեւէ անհատի կամ քաղաքական ուժի անուններ չեն շրջանառւում, Իրանը դեռ սգի մէջ է: Ինչ վերաբերում է նախագահի փոփոխութեան պարագայում հնարաւոր է Իրանի աշխարհաքաղաքական կուրսը եւս փոխւի, ապա վստահաբար, ոչ, քանի որ Իրանում երբեւէ անձի փոփոխութեամբ յատկապէս արտաքին քաղաքական կուրսը փոփոխութեան չի ենթարկւում եւ դա կարծես քարացած դոգմա է:

Կրկնում եմ՝ նախագահի մահը բացարձակապէս ոչ մի կերպ չի ազդում Իրանի՝ Հայաստանի մասով ունեցած դիրքորոշումների վրայ եւ ոչ մի քայլ հետ չի լինելու։ Հանգուցեալ նախագահ Ռէյիսին իր ողջ կառավարման ընթացքում յստակ ուշադրութիւն է դարձրել Հայաստանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականութեանը։ Աւելին, նա յաւելել է, որ Ռէյիսիի տեղակալը՝ պարոն Մոխբերը, նոյն գործը շարունակելու է։ Այսինքն՝ Իրանը նորից շեշտեց, որ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնն Իրանի ուշադրութեան կենտրոնում է։

Related Articles

Back to top button