ԻրանՄիջազգայինՔաղաքական

ԱԳՆ խօսնակ. «Իրանի ժողովրդի օրինական իրաւունքներն ու շահերը մեր առաջնահերթութիւնն են»

«ԱԼԻՔ»,- ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային յայտարարել է, որ ցանկացած տեքստ, որը պարունակում է արմատական ​​եւ առաւելապաշտական ​​պահանջներ եւ անտեսում է Իրանի ժողովրդի օրինական իրաւունքներն ու շահերը, միանշանակ չի արժանանալու Իրանի դրական արձագանքին։

«Մենք պէտք է սպասենք եւ տեսնենք, թէ ինչ որոշումներ կը կայացւեն օմանեան կողմի հետ առաջիկայ խորհրդակցութիւններում։ Իրանի համար կարեւորը ամերիկացի քաղաքական գործիչների վարքագիծն ու գործելաոճն է, եւ ոչ միայն յայտարարութիւնները կամ պնդումները»- յայտարարել է նա։

Յղում անելով Իրանի դէմ նոր պատժամիջոցները վերացնելու որոշման վերաբերեալ որոշ լրատւամիջոցների հաղորդագրութիւններին՝ ԱԳՆ խօսնակը նշել է. «Իրանը նման հաղորդագրութիւնները յուսալի չի համարում: Մեզ համար պարզ է, որ պատժամիջոցների վերացումն ԱՄՆ-ի հետ ցանկացած համաձայնագրի հիմնարար տարր է, եւ առանց այս սկզբունքի կատարման ոչ մի փոխըմբռնում կամ համաձայնագիր չի ձեւաւորւի»։

 «Մինչ օրս Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ամերիկեան կողմից ոչինչ չի տեսել, վստահանալու համար պատժամիջոցների իրական վերացման մասին եւ լրատւամիջոցների հաղորդագրութիւններն առանց գործնական եւ պաշտօնական երաշխիքի, հիմք չեն հանդիսանայ Իրանի որոշումների համար»,- յստակեցրել է նա:

Related Articles

Back to top button