ՄիջազգայինՔաղաքական

Համայն Ռուսիոյ պատրիարքը Մարգարիտա Սիմոնեանին պարգեւատրել է շքանշանով

«ԱԼԻՔ» – Մոսկւայի եւ Համայն Ռուսիոյ պատրիարք Կիրիլը շաբաթ օրը Մոսկւայում «Ռոսիա սեգոդնիա» միջազգային մեդիա խմբի եւ RT հեռուստաալիքի գլխաւոր խմբագիր Մարգարիտա Սիմոնեանին յանձնեց Հաւասար առաքելոց արքայադուստր Օլգայի 3-րդ աստիճանի եկեղեցական շքանշանը՝ նրա ծննդեան օրւայ կապակցութեամբ: Հաղորդում է News.am-ը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով։

Շաբաթ օրը Մոսկւայում՝ Սուրբ Պետրոսի յիշատակի օրը, Մոսկւայի միտրոպոլիտ Նորին Սրբութիւն պատրիարք Կիրիլը Մոսկւայի Կրեմլի Վերափոխման տաճարում մատուցեց Սուրբ Պատարագ, որից յետոյ տեղի ունեցաւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու պարգեւների յանձնման արարողութիւնը։

«Հասարակութեան մէջ աւանդական արժէքների պահպանման գործում ունեցած ներդրման եւ ծննդեան նշանակալի ամսաթւի կապակցութեամբ, Russia Today պետական ​​հեռուստաալիքի, «Ռոսիա սեգոդնիա» միջազգային լրատւական գործակալութեան եւ Sputnik լրատւական գործակալութեան գլխաւոր խմբագիր Սիմոնեան Մարգարիտա Սիմոնովնան պարգեւատրւել է Ռուս Ուղղափառ եկեղեցու Հաւասար առաքելոց արքայադուստր Օլգայի 3-րդ աստիճանի շքանշանով»,- յայտարարւել է արարողութեան ժամանակ։

«Այս մատուշկան շատերին է յայտնի։ Նա պայքարում է ե՛ւ հայրենիքի, ե՛ւ եկեղեցու համար»,- ասել է Մոսկւայի եւ Համայն Ռուսիո Սրբազան Պատրիարք Կիրիլը՝ պարգեւը յանձնելով Սիմոնեանին։

Սուրբ Հաւասար Առաքեալներին Ռուսաստանի Մեծ Դքսուհի Օլգայի շքանշանը սահմանւել է Սուրբ Սինոդի կողմից 1988 թւականին: Այն շնորհւում է բացառապէս կանանց՝ յատուկ արժանիքների համար:

Related Articles

Back to top button