Զախարովան ցնցւած է, որ «որոշ հայ քաղաքական գործիչներ» հրաժարւում են Հայոց Ցեղասպանութեան թեմայից

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի ԱԳՆ խօսնակ Մարիա Զախարովան յայտարարել է, որ ցնցւած է, որ Հայաստանում Հայերի Ցեղասպանութեան պատմութիւնը դադարել է անձեռնմխելի լինելուց՝ նշելով, որ որոշ հայ քաղաքական գործիչներ սկսել են քննարկել թեմայից հրաժարւելու հնարաւորութիւնը։
«Պատմութեան մէջ կան ժամանակներ, երբ ժողովուրդներն ու երկրները բառացիօրէն անհետանում են, քանի որ չեն կարողանում յաղթահարել մարտահրաւէրները։ Որովհետեւ նրանք դաւաճանում են այն, ինչը նրանց համար իսկապէս անձեռնմխելի է եւ պէտք է լինի։ Տեսէք՝ ինձ համար պարզապէս ցնցող էր, թէ ինչպէս թւացեալ սրբազան պատմութիւնը, այդ թւում՝ Հայերի Ցեղասպանութեանն առնչւող պատմութեան վրայ հիմնւած անձեռնմխելի փիլիսոփայութիւնը, յանկարծ, շատ հայ գործիչների եւ պետական գործիչների մեկնաբանութեամբ, վերածւում է ինչ-որ քաղաքական գործօնի, որից, հէնց իրենց բնութագրմամբ, կարելի էր հրաժարւել։ Պատկերացնո՞ւմ էք»,- ըստ RIA Novosti-ի յայտարարել է Զախարովան, հաղորդում է Tert.am-ը:
Նա ընդգծել է, որ կան բաներ, որոնք իսկապէս անձեռնմխելի եւ սրբազան են, քանի որ դրանք հսկայական թւով մարդկանց կեանք են արժեցել։



