Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Փաշինեանը Թրամփի հետ ձեռքսեղմումը ներկայացրել է որպէս կարճատեւ զրոյց, ապա խմբագրել գրածը

«ԱԼԻՔ» – Նիկոլ Փաշինեանը հարթակի վրայ Թրամփի հետ ձեռքսեղմումն ու մի քանի բառի փոխանակումը ներկայացրել էր որպէս կարճատեւ զրոյց, ապա րոպէներ անց խմբագրել իր գրածը։ Հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները:

«Պատիւ էր ԱՄՆ նախագահի կողմից հրաւիրւել եւ մասնակցել Մերձաւոր Արեւելքի Խաղաղութեան գագաթնաժողովին»,- աւելի ուշ գրել է նա` հրապարակելով ձեռքսեղման լուսանկարները։

Նշենք, որ ըստ հայաստանեան ԶԼՄ-ների՝ ձեռքսեղման ժամանակ Փաշինեանը ԱՄՆ նախագահին ասել է. «Պարոն նախագահ, ես Հայաստանի վարչապետն եմ, շնորհակալութիւն Ձեզ, Աստւած պահապան Ձեզ»:

Related Articles

Back to top button