Հայկ Մամիջանեան. «Շարժման տէրը նախկին նախագահները չեն, Ռուսաստանը չի, Արեւմուտքը չի, բոլորս ենք»
«ԱԼԻՔ» – «Այս շարժման տէրը նախկին նախագահները չեն, Ռուսաստանը չի, Արեւմուտքը չի բոլորս ենք»: «Կիզակէտում Արկադի Գրիգորեանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան ղեկավար Հայկ Մամիջանեանը:
«Շարժումը չունի աշխարհաքաղաքական չերեւացող տէր, որ լինէր տեխնոլոգիաներ կը տար։ 2018-ին դրսի տէրերն այդ տեխնոլոգիան գրել, տւել էին Փաշինեանին։ Հիմա Բագրատ Սրբազանի շարժման տեխնիկական ու տեխնոլոգիական որոշ թերութիւնները վկայում են, որ տէրեր չկան։ Խանգարողներ կան՝ Թուրքիան ու Ադրբեջանը։ Թուրքիան անգամ ուզում է էլիտար զորամիաւորումներ ուղարկել՝ Փաշինեանին պաշտպանելու։
Այս շարժումը վերքաղաքական շարժում է։ ՀՀԿ-ն ամբողջութեամբ տեղաւորւում է չակնկալիքների տրամաբանութեան մէջ, ձգտում ենք իշխանափոխութեան, ոչ թէ իշխանութեան։ Եւ այս մասին բազմիցս յայտարարւել է, նաեւ կուսակցութեան (ՀՀԿ-ԽՄԲ.) ղեկավարի՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի մակարդակով»,- նշել է Մամիջանեանը։