Համայնք

Պատանի ընթերցող

ՀԱՏԻՍ – «ԱԼԻՔ»-ի սիրելի բարեկամ՝ Ժորա Համբարչեանին թեհրանահայ ընթերցասէրերն ու գրողները գիտեն դեռ վաղուց: Պրն. Համբարչեանին յաճախ կարելի էր նկատել մայրաքաղաքի հայաբնակ քաղաքամասերում գրքերի ու հատորների մի ամբողջ փաթեթ թեւի տակ առած քայլելիս: Առաջինը բարեւող գրքասէր Ժորան իւրաքանչիւրին նկատել էր տալիս, որ ճանապարհն ու ոտքի առաջը նայող մարդու հետ գործ ունի նա:

Գիրք պահ վերցնելուց էլ, եթէ հարցնելու լինէիր, որ «ե՞րբ է պէտք  վերադարձնել» պատասխանում էր. «պիտի կտրել գիրքն ուրիշին պարտքով տւողի ձեռքը, իսկ վերադարձնողի՝ երկու ձեռքերը»…

Կարճ կապած, ընթերցանութեան հետ կապւած անմխիթար ցուցանշերով մերօրեայ կենսակերպի մասին խօսելը սովորականի պէս դարձել է սուրճի գաւաթի շուրջ անպոչ զրոյց:

Սակայն, ոնց որ Ժորայի մօտ կայ խնդիրը արմատից լուծելու տարբերակը: Այդ են վկայում գրողի վերջին հրապարակումներն «ԱԼԻՔ»-ի էջերում, ում առաջնահերթութիւնն, առայժմ, պատանիների ու մանուկների լսարանը, կամ մանկագիր գրականութիւնն է: 

Ուղղագրական յուշում

Յ սկզբնատառով են գրւում մի շարք անձնանուններ եւ ամսանուններ։ Դրանք ներկայացւած են այբուբենի հերթականութեամբ։ Յաբեթ, Յակոբ, Յասմիկ, Յեսու, Յիսուս, Յոբ, Յովագիմ, Յովէլ, Յովհան, Յովհաննէս, Յովնաթան, Յովնան, Յուդա, Յուդիթ, յուլիս, յունիս, յունուար եւ Յուստիան։

Օ տառ ունեցող որոշ բառեր

Աղօթել,  աղօթք, ամօթ, ամօթալի, այսօր, անծանօթ, ապարօշ, արդեօք,  Գալօ, գօտի, զբօսայգի, զբօսաշրջիկ, զբօսնել, զօրք, զօրավար, զօրաւոր, խօսել, խօսք, ծանօթ, ծանօթանալ, Կարօ, կարօտ, կարօտել, կրօն, կրօնական, հզօր, հօտ, հօրաքոյր, հօրեղբայր, ղօղանջել, ճօճ, ճօճել, Մարօ, միջօրէական, մօտ, մօտաւորապէս, մօտենալ, մօրաքոյր, մօրուք, մօրուքաւոր, յօդ, յօդակապ, յօդացաւ, յօդւած, յօշոտել, յօրանջել, յօրինել, նախօրօք, շօշափել, պնդօղակ nut, տափօղակ washer, տօթ, տօթակէզ, տօն, տօնածառ, տօնել, ցօղուն, քնքշօրէն, քօղ, օգնական, օգնել, օգնութիւն, օգոստոս, օգուտ, օգտագործել, օգտաւէտ, օդ, օդային, օդանաւ, օդանցք, օդաչու, օժանդակել, օժիտ, Օհան, օձ, օձաձուկ, օձիք, օղ, օղակ, օղեվաճառ, օղի, օճառ, օճառափրփուր, Օշական, Օշին, օտար, օտարական, օր, օրաթերթ, օրացոյց, օրէնք, օրինակ, օրինական, օրինակելի, օրիորդ, օրրան, օրօրոց:

ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

Պատասխանեցէք հետեւեալ հարցերին

Ի՞նչ է Պարոյր Սեւակի բուն ազգանունը։   Ղազարեան։

Ո՞ր թւականին արդիւնահանւեց Իրանի առաջին նաւթահորը։   1908 թ.

Ի՞նչ է կոչւում երկրագնդի ամենաընդարձակ երկիրը։   Ռուսաստան։

Որտե՞ղ է գտնւում քառագագաթ Արագածը։   Հայաստանի Հանրապետութիւնում։

Ի՞նչ է կոչւում երկրագնդի երկրորդ ընդարձակ երկիրը։   Կանադա։

Ո՞ր հարստութեան թագաւորներից էր Տիգրան Մեծ Բ-ն։   Արտաշիսեան։

Սելջուկ ո՞ր ցեղապետը գրաւեց հայկական Մանազկերտ քաղաքը։   Ալփասլանը։

Ի՞նչ է կոչւում Վանայ լճի յայտնի ձուկը։ Տառեխ։

Հենրիկ Մխիթարեանը Եւրոպայի ո՞ր թիմի անդամ է։   Ինտեր-Միլանի։

Ի՞նչ է կոչւում Լիբանանի հայաշատ մայրաքաղաքը։   Բէյրութ։

Ո՞ր երկրի պետական լեզուն է յունարէնը։   Յունաստանի։

Ի՞նչ է կոչւում Իսպանիայի մայրաքաղաքը։   Մադրիդ։

Ո՞ր մայրցամաքում է գտնւում Ճապոնիան։   Ասիայում։

Ո՞րն է Բրազիլիայի պետական լեզուն։   Պորտուգալերէնը։

Ո՞ւր է թափւում Արաքս գետը։   Կասպից ծովում։

Ո՞ւր են թափւում Տիգրիս եւ Եփրատ գետերը։   Պարսից ծոցում։

Ո՞ր քաղաքում է խոյացել Էյֆելեան աշտարակը։   Փարիզում։

Ինչպէ՞ս մահացաւ պարսիկ բանաստեղծուհի Ֆորուղ Ֆառոխզադը։   Աւտովթարի պատճառով։

Ո՞ր երկիրն է կոչւում նաեւ Վիրք։   Վրաստանը։

Ի՞նչ է ամերիկացի առաջին կին տիեզերագնացի անունը։   Սալի Րայդ։

Ի՞նչ է կոչւում Պորտուգալիայի մայրաքաղաքը։   Լիսաբոն։

Ո՞ր երկրի մայրաքաղաքն է Պեկինը։   Չինաստանի

Աֆրիկայի փղերն են աւելի խոշոր եւ ուժեղ թէ՞ Ասիայինը։   Աֆրիկայինը։

Քանի՞ տարրերից է բաղկացած ջուրը։   Երկու։

Ի՞նչ է կոչւում մարմնի ամենախոշոր գեղձը։   Լեարդ։

Ի՞նչ է կոչւում Եգիպտոսի մայրաքաղաքը։   Կահիրէ։

Ո՞ր երկրում է գտնւում Սպիտակ ծովը։   Ռուսաստանում։

Ի՞նչ է մեղրաճանճի միւս անունը։   Մեղու

Ո՞ր մայրցամաքում են ապրում ռնգեղջիւրները, ընձուղտները եւ ջայլամները։   Աֆրիկայում։

Ի՞նչ է կոչւում ամենախորը եւ ամենաընդարձակ ովկիանոսը։   Խաղաղ ովկիանոս։

Ո՞ր ովկիանոսում է գտնւում Կարմիր ծովը։   Հնդկական ովկիանոսում։

Ո՞ր ովկիանոսի ափին է գտնւում Կալիֆորնիան։   Խաղաղ ովկիանոսի։

Ո՞ր երկրի պետական այրերից էր Բիսմարկը։   Գերմանիայի։

Ի՞նչ է պարկաւոր կենգուրոյի հայերէն անունը։   Ագեվազ։

Ի՞նչ է կոչւում հարաւային բեւեռի սառուցեալ մայրցամաքը։   Անտարկտիդա։

Արդեօք Բենեամին Ֆրանկլինը Ամերիկայի պրեզիդենտների՞ց Է։   Ոչ։

Քանի՞ պետութիւն կայ Հնդկաչինում։   Երեք։

Ո՞ր  երկրի գրողներից են Ֆէոդոր Դոստոյեւսկին ու Լեւ Տոլստոյը։   Ռուսաստանի։

Ո՞ւր է թափւում Ճորոխ գետը։   Սեւ ծովը։

Որտե՞ղ է գտնւում Սիցիլիա կղզին։   Միջերկրական ծովում։

Ի՞նչ է վերեւ բառի հականիշը։   Ներքեւ։

Ի՞նչ է ներգաղթ բառի հականիշը։   Արտագաղթ։

Ի՞նչ է աղի բառի հականիշը։   Անալի։

Ի՞նչ է հիւսիս բառի հականիշը։   Հարաւ։

Ի՞նչ է ուռուցիկ բառի հականիշը։   Գոգաւոր։

Ի՞նչ է ազոտ տարրի միւս անունը։   Բորակածին։

Ի՞նչ է վերմակ բառի հականիշը։   Ներքնակ։

Որո՞ք են օդանաւ բառի երկու նոյնանիշները։   Ինքնաթիռ, սաւառնակ։

Որո՞նք են Վանայ լճի կղզիները։   Աղթամար, Լիմ, Կտուց։

Ո՞ր պետութեան կազմում է գտնւում Ալասկան։ Ամերիկայի Միացեալ նահանգների։

Ո՞ր պետութեան կազմում է գտնւում Կատալոնիան։   Իսպանիայի։

Ո՞ր պետութեան կազմում է գտնւում Կալինինգրադը։   Ռուսաստանի։

Ո՞ւր է թափւում Դանուբ գետը։   Սեւ ծովում։

Որտե՞ղ է գտնւում Բալկանեան թերակղզին։   Եւրոպայում։

Ո՞ր երկրում է գտնւում Բայկալ լիճը։   Ռուսաստանում։

Ո՞ր քաղաքի բնակիչ էր փիլիսոփայ Էմանուէլ Կանտը։   Քոնիքսբերգ քաղաքի։

Ո՞ր մայրցամաքում են գտնւում Սկանդինաւեան երկրները։   Եւրոպայում։

Քանի՞ երիկամ կայ մարմնում։   Երկու։

Ի՞նչ է կոչւում Հունգարիայի մայրաքաղաքը։   Բուդապեշտ։

Ո՞ր թւականին վախճանւեց բարերար գործարար Ալեքսանդր Մանթաշեանցը։   1911 թ.

Ո՞ր երկրում է գտնւում Լատակիա նաւահանգիստը։   Սուրիայում։

Ո՞ր երկրում է գտնւում Հալեպ քաղաքը։   Սուրիայում։

Ո՞ր թւականին վերացաւ Բիւզանդական կայսրութիւնը։   1453 թւականին։

Ի՞նչ է վարուժան բառի իմաստը։   Արու թռչուն։

Ի՞նչ է շանթ բառի իմաստը։   Կայծակ։

Ի՞նչ է անդրանիկ բառի իմաստը։   Առաջին։

Քանի՞ տարի է մէկ դար համարւում։   Հարիւր։

Քանի՞ տարի ապրեց հայ մեծ մտաւորական Լեւոն Շանթը։   82 տարի։

Ի՞նչ է ֆոսֆոր բառի հայերէն համազօրը։    Լուսածին։

Արդեօք սնդիկը մետա՞ղ է։   Այո։

Ո՞ր մոլորակն է գտնւում Վեներայի եւ Մարսի միջեւ։   Երկիրը։

Ո՞ր թւականին վախճանւեց ամերիկահայ նշանաւոր գրող Վիլիամ Սարոյեանը։   1981 թ.

Ո՞ր թւականին վախճանւեց նշանաւոր գրող Երւանդ Օտեանը։   1926 թւականին։

Ո՞ր թւականին վախճանւեց Արամ Խաչատրեանը։   1978 թւականին։

Ո՞ր թւականին վախճանւեց աստղագէտ եւ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումեանը։   1996 թւականին։

Ո՞ր թւականին  մահացաւ պարսիկ բանաստեղծուհի Փարվին Է՛թեսամին։   1941 թ.

Ո՞ր թւականին բռնկւեց Ֆրանսիայի յեղափոխութիւնը։   1789 թւականին։

Ո՞ր թւականին Ֆրանսիայի կայսր Նապոլէոն Բոնապարտը արշաւանք սկսեց դէպի Ռուսաստան, իսկ սառնամանիքի պատճառով պարտութիւն կրեց։   1812 թւականին։

Ի՞նչ է cowboy բառի հայերէն համազօրը։   Հեծեալ անասնապահ։

Ի՞նչ է گوگرد բառի հայերէն համազօրը։   Ծծումբ։

Ի՞նչ է لولا բառի հայերէն համազօրը։   Ծխնի։

Ի՞նչ է قیف բառի հայերէն համազօրը։   Ձագար։

Ի՞նչ է لنگر բառի հայերէն համազօրը։   Խարիսխ։

Ի՞նչ է حصار բառի հայերէն համազօրը։   Պարիսպ։

Ի՞նչ է فنرբառի հայերէն համազօրը։   Զսպանակ։

Ի՞նչ է ترمز բառի հայերէն համազօրը։   Արգելակ։

Ի՞նչ է  هندسهբառի հայերէն համազօրը։   Երկրաչափութիւն։

Ի՞նչ է կոչւում Սուրիայի մայրաքաղաքը։   Դամասկոս։

Ի՞նչ է ادرارբառի հայերէն համազօրը։   Մէզ։

Ի՞նչ էپرگار բառի հայերէն համազօրը։   Կարկին։

Ի՞նչ է  ارزنբառի հայերէն համազօրը։   Կորեկ։

Ի՞նչ է اسکناس բառի հայերէն համազօրը։   Թղթադրամ։

Ի՞նչ է سکه բառի հայերէն համազօրը։   Մետաղադրամ։

Ի՞նչ է կոչւում Վրաստանի մայրաքաղաքը։   Թբիլիսի։

Ի՞նչ է կոչւում Անգլիայի մայրաքաղաքը։   Լոնդոն։

Ի՞նչ է կոչւում Բելոռուսիայի մայրաքաղաքը։   Մինսկ։

Ի՞նչ է رایانه բառի հայերէն համազօրը։   Համակարգիչ:

Որոնք են մերձբալթեան պետութիւնները։   Լիտվիան, Լատվիան եւ Էստոնիան։

Ո՞վ է «Վէրք Հայաստանի» աշխատութեան հեղինակը։   Խաչատուր Աբովեանը։

Ի՞նչ է خاویار բառի հայերէն համազօրը։   Ձկնկիթ։

Ի՞նչ է glue բառի հայերէն համազօրը։   սոսինձ։

Ի՞նչ է fossil բառի հայերէն համազօրը։   Բրածոյ։

Ի՞նչ է آشپز բառի հայերէն համազօրը։   Խոհարար։

Ի՞նչ է նշանակում emotions բառը։   Յոյզեր։

Ի՞նչ է նշանակում impressive ածականը։   Տպաւորիչ։

Արտասահմանեան ո՞ր երկրում ուսանեց Խաչատուր Աբովեանը։   Էստոնիայում։

Ո՞ր թւականին ինքնասպանութիւն գործեց պարսիկ անւանի գրող Սադեղ Հեդայեաթը։   1951 թւականին։

Ի՞նչ է missile բառի հայերէն համազօրը։   Հրթիռ։

Ի՞նչ է կոչւում վերջին անկախացած պետութիւնը։   Հարաւային Սուդան։

Որտե՞ղ է գտնւում Մալթա պետութիւնը։   Այն կղզի է Միջերկրական ծովում։

Ի՞նչ է industry բառի հայերէն համազօրը։   Արդիւնաբերութիւն։

Related Articles

Back to top button