Մայիսի 13-ին Հայաստանում տեղի ունեցած անհնազանդութեան ակցիաների ամբողջական ցանկը
«ԱԼԻՔ» – Ստորեւ ներկայացնում ենք մայիսի 13-ին ողջ Հայաստանի տարածքում «Տաւուշը յանուն Հայրենիքի» շարժման կազմակերպած անհնազանդութեան ակցիաների ամբողջական ցանկն ըստ՝ Yerevan.today-ի։
Օրւայ ընթացքում փակւել են՝
Երեւանում.
– Մալեան փողոցը
– Մեասնիկեան պողոտան
– Աբովեան փողոցը (Պլանի գլուխ)
– Թբիլիսեան խճուղին
– Հանրապետութեան փողոցը (2 անգամ)
– Կոմիտաս-Գիւլբենկեան խաչմերուկը (2 անգամ)
– Տէրեան փողոցը (2 անգամ)
– Բուզանդի փողոցը
– Վարդանանց փողոցը
– Սարկաւագի փողոցը (2 անգամ)
– Քոչար-Վաղարշեան խաչմերուկը (2 անգամ)
– Թումանեան փողոցը՝ 3 հատւածներում
– Խանջեան փողոցը
– Տիգրան Պետրոսեան փողոցը
– Դաւիթ Բէկ – Սարի թաղ հատւածը
– Վազգէն Առաջին Վեհափառի փողոցը
– Մոսկովեան փողոցը
– Բաղրամեան պողոտան
– Մաշտոց-Պուշկին խաչմերուկ
– Գայի պողոտան
– Արշակունեաց պողոտան
– Չեխովի փողոցը
– Խորենացու փողոցը
Մարզերում.
– Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը Բագրատաշէնի հատւածում
– Երեւան-Սեւան մայրուղին
– Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Երեւանի հարաւային դարպասների հատւածում
– Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Վայքի հատւածում
– Երեւան-Ապարան մայրուղին
– Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Շիրակի եւ Տաւուշի մարզերում իրականացւել են իրազեկման աւտոերթեր
– 171 քաղաքացի բերման է ենթարկւել, այդ թւում, նաեւ՝ անչափահասներ։ Նրանց բոլորին ցուցաբեւել է փաստաբանական աջակցութիւն, բոլորն ազատութեան մէջ են։
– Դասադուլներ են իրականացրել բազմաթիւ ուսանողներ եւ դպրոցականներ։