Փաշինեան-Վենս հանդիպում Երեւանում. TRIPP նախագիծ, «V‑BAT» ԱԹՍ, միջուկային համագործակցութիւն եւ 9 միլիարդ դոլարի շուրջ պարզաբանումներ

«ԱԼԻՔ» – Տեղի ունեցաւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ԱՄՆ փոխնախագահ Ջէյմս Դի Վենսի հանդիպումը, որի ընթացքում ներկայացւեցին TRIPP նախագծի իրականացման մանրամասները, Firebird ընկերութեան՝ Հայաստանում արհեստական բանականութեան գործարան եւ տւեալների կենտրոն կառուցելու ծրագիրը, ինչպէս նաեւ ԱՄՆ‑ի տրամադրած «V‑BAT» անօդաչու թռչող սարքի կարողութիւնները, տեղեկացնում է «Tert.am»-ը:
Կողմերը ստորագրել են նաեւ ՀՀ-ԱՄՆ միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցութեան համաձայնագրի բանակցութիւնների աւարտի վերաբերեալ համատեղ յայտարարութիւն։
Միեւնոյն ժամանակ «Երկիր»-ի փոխանցմամբ, սահմանադրական իրաւունքի մասնագէտ Գոհար Մելոյեանը զգուշացրել է, որ փոխնախագահ Վենսի խօսքը Հայաստանում 9 միլիարդ դոլար արժողութեամբ ներդրման մասին չէ, այլ վերաբերում է տարածաշրջանային նախագծերում ԱՄՆ‑ի կողմից իրականացւելիք տնտեսական գործունէութեանը, եւ անթոյլատրելի է հայ հանրութեան մէջ անհիմն սպասելիքներ ձեւաւորել։



