Հայաստան - Արցախ

«Որդիների կանչ» ՀԿ-ն միանում է «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժմանը

«ԱԼԻՔ» – «Որդիների կանչ» հասարակական կազմակերպութիւնը միանում է «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժմանը։ Այս մասին ըստ հայաստանեան ԶԼՄ-ների` յայտնել են ՀԿ «Ֆէյսբուք»-եան էջում:

«Մենք աջակցում ենք Տաւուշի դարպասը պահող մեր հայրենակիցներին ու Մայր Եկեղեցուն, որը ստանձնել է Հայաստանի հակաթրքացմանն ուղղւած պայքարի առաջնորդութիւնը:

Հայրենիքը մեզ համար զուտ հողակտոր չէ, այլ մեր որդիների արեամբ սրբագործւած հող, որի համար պատրաստ ենք պայքարել այնպէս, ինչպէս մեր տղաները:

Մենք Եկեղեցու կողքին չենք, այլ Եկեղեցու ներսում՝ որպէս Հայ Առաքելական Եկեղեցու զաւակներ:

Ներքին ու արտաքին թուրքի դէմ պայքարող տաւուշեցու կողքին էլ չենք, այլ հէնց մենք ենք սեփական հողից ու տնից զրկւելու վտանգի առաջ կանգնած կիրանցին, ոսկեպարցին, բերքաբերցին…

Շարժման կողքին լինելը իւրաքանչիւր հայի պարտքն է»,- ասւած է յայտարարութիւնում։

Related Articles

Back to top button