Հայաստան - Արցախ

ՊԱՊ ԷՍՕՐ ՔԱՆԻ՞ ՅԱՆՑԱԳՈՐԾ ԵՍ ԲՌՆԵԼ

-Բալես, քեզ կոնֆետ եմ բերել, համով բաներ, դէ վազելով արի:

-Պապ, կը տա՞ս գլխարկդ դնեմ:

-Հա բալես:

-Պապ, սենց նման եմ չէ իսկական ոստիկանի:

-Հա, շատ:

-Պապ, ինչ ուժեղ ես… ես որ մեծանամ ես էլ ոստիկան կը դառնամ:

-Հա, բալես…

-Պապ, բա էսօր քանի՞ յանցագործ ես բռնել:

-Մէկ բալես, մէկ…

-Վտանգաւո՞ր:

-Հա բալես, էնքան, որ ստիպցած էինք 10 բերետով շրջապատել:

-Ի՞նչ էր արել:

-Որդուն էր զոհել, բալես… որ դու երկիր ունենաս ապրելու: Հիմա էլ չի յանձնւում, էլի պայքարում է, որ ԴՈՒ երկիր ունենաս ապրելու: Ճերմակ մազերից էլ չի ամաչում, էլի պայքարում է…

ՆԱՅԻՐԱ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ

ֆէյսբուքեան էջից

Related Articles

Back to top button