Իրան
Իրանի պաշտպանութեան նախարարը յայտարարել է, որ ցանկացած երկիր, որն Իսրայէլի համար իր օդային տարածքը կը բացի Իրանի դէմ յարձակման համար կը ստանայ պատասխան

Իրանի պաշտպանութեան նախարար գեներալ-լէյտենանտ Մոհամմադ Ռեզա Աշթիանին յայտարարել է Իրանը կը պատասխանի այն երկրներին, որոնք իրենց տարածքը տրամադրում են Իսրայէլին՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան վրայ յարձակւելու համար։ Այս մասին գրառում է կատարել նախարարը X սոցիալական ցանցի իր բլոգում` օգտագործելով «անկեղծ խոստում» հեշթեգը:
Յիշեցնենք, որ աւելի վաղ տեղեկացրել ենք, որ Իրանը տասնեակ անօդաչու սարքեր է արձակել Իսրայէլի ուղղութեամբ: