ՄիջազգայինՔաղաքական

Թուրքիան սկսել է անօդաչու կործանիչի սերիական արտադրութիւնը

«ԱԼԻՔ» – Թուրքական «Բայքար» ընկերութեան նախագահ Սելջուկ Բայրաքթարը յայտարարել է «Բայրաքթար Քըզըլելմա» անօդաչու կործանիչի սերիական արտադրութեան մեկնարկի մասին եւ հաստատել այն յաջորդ տարի շահագործման յանձնելու ծրագրերը։ Հաղորդում է Tert.am-ը:

««Բայրաքթար Քըզըլելմա»-ն մտել է սերիական արտադրութեան մէջ։ Վեցերորդ ինքնաթիռը ներկայումս արտադրական գծի վրայ է։ Մենք արտադրում ենք եւ միաժամանակ շարունակում ենք կատարելագործել այն։ Ամէն ինչ արտադրւում է Թուրքիայում»,- ընդգծել է Բայրաքթարը։

Նրա խօսքով՝ անօդաչու համակարգերը զգալի առաւելութիւն են տալիս ծախսերի խնայողութեան հարցում: Անօդաչու մարտական ինքնաթիռները, ինչպիսին է «Քըզըլելման», ստեղծւում են հիմնովին այլ կոնցեպցիայով եւ արժէքի դինամիկայով, որոնք չեն կարող ուղղակիօրէն համեմատւել ամերիկեան F-16-ի նման օդաչուաւոր ինքնաթիռների հետ:

«Միջազգային շուկայում նման ինքնաթիռների՝ F-16-ի գները հասնում են շատ բարձր մակարդակի։ «Բայրաքթար Քըզըլելմա»-ն կարող է 20, երբեմն՝ 30 անգամ աւելի էժան լինել»,- յաւելել է նա։

Related Articles

Back to top button