ՄիջազգայինՔաղաքական

ՌԴ ՊՆ-ն հաստատել է. Ուկրաինան ամերիկեան ATACMS բալիստիկ հրթիռներով հարւածել է ՌԴ տարածքին

«ԱԼԻՔ» – Ուկրաինայի Զինւած ուժերն ամերիկեան ATACMS բալիստիկ հրթիռներով գրոհել են ՌԴ Բրեանսկի մարզը: Պանցիր համալիրի կողմից, այս լուրն ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ հաղորդել է ՌԴ ՊՆ-ն՝ մանրամասնելով, որ հրթիռներից 5-ը խոցւել է:

«Այս գիշեր (նոյեմբերի 19-ԽՄԲ.) ժամը 03:25-ին հակառակորդը վեց բալիստիկ հրթիռներով հարւածել է Բրեանսկի մարզում գտնւող օբիեկտին: Ըստ հաստատւած տւեալների՝ կիրառւել են ամերիկեան արտադրութեան ATACMS օպերատիւ-մարտավարական հրթիռներ: Հակահրթիռային մարտի արդիւնքում С400 ՀՕՊ համակարգի եւ «Պանցիր» ՀՕՊ հրթիռային համակարգերի մարտական անձնակազմերը խոցել են 5 հրթիռ եւ վնասել 1-ը»,- յայտնել է ՌԴ ՊՆ-ն:

ATACMS-ի բեկորներն ընկել են Բրեանսկի մարզի ռազմական օբիեկտներից մէկի տեխնիկական տարածքում, հրդեհ է բռնկւել։

Յիշեցնենք, որ աւելի վաղ պաշտօնական Կիեւը յայտարարել էր, երկրի պաշտպանութեան ուժերն առաջին անգամ Ռուսաստանի տարածքին հարւածել են ATACMS բալիստիկ հրթիռներով։

Նախօրէին միջազգային ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ԱՄՆ-ն Ուկրաինային թոյլ է տւել իր մատակարարած զէնքերով հարւածել ՌԴ տարածքի խորքին:

Related Articles

Back to top button