ՄիջազգայինՔաղաքական

Լաւրով. «Ուկրաինայում գտնւող ցանկացած ֆրանսիացի զինւորական օրինական թիրախ է ՌԴ-ի համար»

«ԱԼԻՔ» – Ուկրաինայում գտնւող ցանկացած ֆրանսիացի զինւորական՝ հրահանգչի կամ վարձկանի կարգավիճակով, օրինական թիրախ է Ռուսաստանի Դաշնութեան համար։ Ինչպէս տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը։

«Ինչ վերաբերում է ֆրանսիացի հրահանգիչների հարցին, ես հիմքեր ունեմ ենթադրելու, եւ կան բազմաթիւ կոնկրետ փաստեր, որ նրանք արդէն աշխատում են Ուկրաինայում։ Անկախ նրանից, թէ ովքեր են նրանք՝ Ֆրանսիայի զինւած ուժերի զինւորականներ, թէ պարզապէս վարձկաններ, նրանք օրինական թիրախ են մեր զինւած ուժերի համար»,- նշել է ՌԴ դիւանագիտական գերատեսչութեան ղեկավարը։

Աւելի վաղ Reuters-ը, վկայակոչելով դիւանագիտական շրջանակների աղբիւրները, յայտնել էր, որ Ֆրանսիան կարող է ռազմական հրահանգիչներ ուղարկել Ուկրաինա արդէն այս շաբաթ՝ չնայած Ռուսաստանի հետ անմիջական բախման վտանգի։ Սկզբնական փուլում Փարիզը կարող է ուղարկել սահմանափակ թւով հրահանգիչներ, իսկ յետոյ նախատեսում է թիւը հասցնել մի քանի հարիւրի։ Գործակալութեան աղբիւրների համաձայն՝ այս առաքելութիւնը չի գործելու Եւրոմիութեան կամ ՆԱՏՕ-ի հովանու ներքոյ:

Առնչւող Յօդւածներ

Back to top button