Ստեփան Դանիէլեան. «Սա վտանգաւոր ժամանակ է նաեւ Հայաստանի համար»
«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է նախագահ Ռէյիսիի մահւան արդիւնքում տարածաշրջանում սպասւող զարգացումներին, եւ դրանց հնարաւոր ազդեցութեանը Հայաստանի վրայ:
«Իսրայէլն առնւազն երեք ամիս ունի Գազան պաղեստինցիներից մաքրելու, այսինքն տոտալ էթնիկ զտում իրականացնելու համար: Իրանում շատ լուրջ ներքաղաքական վերադասաւորումներ են սկսւել եւ այս ընթացքում չի կարողանալու լիարժեք ու կտրուկ կերպով արձագանգել արտաքին մարտահրաւէրներին:
Սա մարտահրաւէր է արաբական պետութիւնների համար, որովհետեւ չեն կարողանալու պատսպարւել Իրանի ետեւում, ով իր վրայ էր վերցրել պաղեստինցիներին պաշտպանելու հիմնական առաքելութիւնը: Հիմա արաբական երկրների վրայ է ընկած հիմնական պատասխանատւութիւնը:
Սա վտանգաւոր ժամանակ է նաեւ մեզ համար, Իրանը կարող է այս ընթացքում չկարողանայ լիարժէքօրէն պաշտպանել Կովկասում իր կարմիր գծերը»,- գրել է նա: