
«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահը հեռուստատեսային ելոյթով խօսել է ժողովրդի հետ եւ նշել, որ կառավարութիւնը պատրաստ է լսել կենցաղային ծանր դրութեան կապակցութամբ հասարակութեան բողոքի ձայնը, սակայն այն պէտք է զանազանել բողոքի խաղաղ ցոյցերը բռնութիւնների վերածող ահաբեկիչների փորձերից:
Փեզեշքիանն անդրադառնալով վերջին օրերին Իրանի տարբեր քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցոյցերին յիշեցրել է փաստի մասին, որով Իրանի ժողովրդի երդւեալ թշնամիներն են իրականացնում տարածաշրջանային իրենց ծրագրերը: «Երկարատեւի վրայ նրանք պատարաստել են ահաբեկիչներ, որոնք յատուկ վարժեցւել էին այս օրերի համար, յատկապէս, հասարակութեան անվտանգութիւնը վտանգող գործողութիւններով, ինչը նպատակ ունէր հասարակութեանը շեղելով նրան եւս ներքաշել խաղաղ ցոյցերը՝ հասարակութեան անվտանգութեան դէմ կամ հանրային գոյքի աւիրման ակտերի վերածելով»,- նշել է Փեզեշքիանը:
Նա նոյն կապակցութեամբ ցաւակցել է տուժածներին ու զոհւածների ընտանիքներին եւ յաւելել, որ շուկայում գնաճի հետեւանքով ծագած բողոքից յետոյ, որը հիմնականում առեւտրականների ու «Բազար»-ի ակտիւիստների կողմից բարձրաձայնւել է խաղաղ ցոյցերի տեսքով, ՍԱՄԹ-ի նախարարին (արդիւնաբերութեան, հանքարդիւնաբերութեան եւ արհմիութիւնների նախարարութիւն) կարգադրւել է օրակարգում պահել խնդրի լուծմանն ուղղւած բոլոր ծրագրերն ու ելքերը, ինչի արդիւնքում տեղի են ունեցել հանդիպումներ «Բազար»-ի ներկայացուցիչների հետ եւ ինչ որ հարցերում համաձայնութիւնների ենք հասել, քանի որ կառավարութեան առաքելութիւնը նման խնդիրներին լուծում տալն է, իսկ ակտիւիստների առաջարկած ձեւաչափը յոյժ կարեւոր է եւ որոշիչ: Նախագահի խօսքով առեւտրի պալատի եւ արհմիութիւնների ներկայացուչները եւս ներկայ են եղել հանդիպումներին:
Նախագահը ցոյցերի վերաբերեալ նշելով, որ ոչ մի դէպքում քաղաքացիների սպանութիւնը արդարացի չէ եւ որպէս փաստ՝ անընդունելի իրականութիւն, յաւելել է. «12-օրեայ պատերազմի ժամանակ եւս թշնամին նպատակ ունէր Իրանի ներքին միասնութիւնը թիրախաւորելով քաղաքացիներին լարել դէպի անհնազանդութեան ցոյցերի ու քայլերի: Նրանց պէտք է ամէն մի առիթ օգտագործել իրավիճակը լարելու համար: Նոյնիսկ վարժեցւած ահաբեկիչներ են տեղափոխել սահմաններից ներս: Հրկիզում են քաղաքացիների աշխատավայրերը, կառավարական ու պետական հիմնարկների շէնքերը, յարձակւում ու վնասում են հանրային գոյքը, հրկիզում մզկիթներ, կամ ինչպէս Ռաշթ քաղաքում տեղի ունեցաւ՝ հրկիզում կենտրոնական շուկան: Նրանք նոյնիսկ խաղաղ բնկչութեան վրայ են կրակ բացում ու հրազէնային վնասւածքներով վիրաւորում կանանց ու երեխաներին,կամ սպանութիւններ կազմակերպում»:
Նախագահը նշել է, որ հաստատւած փաստ է, որ նման քայլի դիմածներն իրանցիներ չեն: «Իրանի ժողովուրդը ազգային հասկացութեան տէր քաղաքացիներ են: Խաղաղ բնակչութեան վրայ կրակ բացելը, նոյնիսկ մարդկանց գլխատելը այն վայրագութիւնն է, ինչն այս սուրբ հողում տեղի չի ունեցել երբեք»:



