ԻրանՄիջազգայինՔաղաքական

Al Mayadeen-ը հրապարակել է Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից միջուկային օբիեկտների վրայ յարձակումների արգելքի վերաբերեալ բանաձեւի նախագծի մանրամասները

«ԱԼԻՔ» – Al Mayadeen-ը հրապարակել է Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի եւ այլ երկրների կողմից ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողութեան տակ գտնւող միջուկային օբիեկտների դէմ յարձակման արգելքի վերաբերեալ համատեղ բանաձեւի նախագծի պատճէնը։

Tasnim-ի համաձայն՝ Al Mayadeen-ն այդ փաստաթղթի պատճէնը հրապարակելու հետ միասին նշել է. «Ըստ այս նախագծի՝ Միջազգային ատոմային էներգիայի գործակալութեան վերահսկողութեան տակ գտնւող միջուկային օբիեկտների եւ կենտրոնների դէմ ցանկացած յարձակում կամ յարձակման սպառնալիք պէտք է արգելւի»։

Որոշման նախագծում ընդգծւում է, որ միջուկային օբիեկտների վրայ յարձակումները լուրջ վտանգ են ներկայացնում Միջազգային ատոմային էներգիայի գործակալութեան վերահսկողութեան համակարգի, միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան, ինչպէս նաեւ միջուկային նիւթերի անվտանգութեան ու պաշտպանութեան համար։

Որոշման նախագծում նաեւ ընդգծւել է խաղաղ միջուկային էներգիայի հետազօտութիւնների եւ  օգտագործման լիարժէք եւ անքակտելի իրաւունքը։

Հրապարակւած փաստաթղթում նաեւ ընդգծւում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալութիւնը պէտք է ընկալի իր դերակատարութիւնը՝ խաղաղ միջուկային գործունէութեանը յարձակումներից կամ սպառնալիքներից կանխարգելման գործում։

Բանաձեւի նախագծում նաեւ դատապարտւել են 2025 թւականի յունիսին իրանական միջուկային օբիեկտների եւ հետազօտական կենտրոնների դէմ իրականացւած «գիտակցւած անօրինական» յարձակումները։

Աղբիւրի համաձայն Վիեննայում ՄԱԿ -ի եւ միջազգային կազմակերպութիւններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլիանովը յայտարարել է, որ Ռուսաստանը, Չինաստանի, Նիկարագուայի եւ Վենեզուէլլայի հետ միասին, մասնակցել է միջուկային օբիեկտների վրայ յարձակումներն արգելող իրանական բանաձեւի մշակմանը։

 

Related Articles

Back to top button