ՄիջազգայինՔաղաքական

Լարիջանի. «Առանց գործնական արդիւնքների իսլամական գագաթնաժողով անցկացնելը կը նշանակի սիոնիստական ​​ռեժիմի դէմ նոր ագրեսիայի համար դուռ բացել»

«ԱԼԻՔ» – Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին անդրադառնալով Դուհայում կայանալիք իսլամական եւ արաբական առաջնորդների արտակարգ հանդիպմանը, նշել է, որ այն պէտք է ունենայ գործնական արդիւնքներ, այլապէս սիոնիստական ռեժիմի դէմ նոր ագրեսիայի համար դուռ կը բացի:

«Զգուշացում իսլամական երկրներին.

Իսլամական կոնֆերանսի գագթնաժողով անկացնելը, որը յագեցած կը լինի ելոյթներով, բայց ոչ գործնական արդիւնքներով (ինչպէս Անվտանգութեան խորհրդի նիստը), կը նշանակի սիոնիստական ռեժիմի դէմ նոր ագրեսիայի համար դուռ բացել:

Գոնէ այս ռեժիմի խելագարութեան դէմ ձեւաւորէք «համատեղ գործողութիւնների շտաբ»։

Եւ հէնց այդ որոշումն այնքան է անհանգստացնելու այս ռեժիմի տիրոջը, որ կը ստիպի նրան փոխել սիոնիստական ռեժիմին ուղղւած հրամանները՝ խաղաղութիւն ստեղծելու եւ Նոբէլեան մրցանակ ստանալու համար:

Սովահար եւ ծնշւած պաղեստինցի մուսուլմաններին օգնելու համար որեւէ քայլ չձեռնարկեցիք, գոնէ ինչ-որ քայլ ձեռնարկէք սեփական ոչնչացումը կանխելու համար»,- X-ի իր հարթակում գրել է նա:

Related Articles

Back to top button