ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչիի խորհուրդն E3-ին՝ Snapback մեխանիզմն ակտիւացնելու. «Եթէ օգտագործես այն, ապա ամէն ինչ կը կորցնես»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին մեկնաբանելով Snapback մեխանիզմն ակտիւացնելու Եւրոպական երեք երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի փորձերը, X-ի իր հարթակում գրել է. «Եւրոպական երեք երկրների առջեւ ծառացած դժւար դիլեմայի աւելի ճշգրիտ նկարագրութիւնն այն է, որ «Օգտագործէք առիթը, կամ կը կորցնէք այն»:

«Խնդիրը միայն այն չէ, որ եվրոպական երեք երկրները չունեն Snapback մեխանիզմն ակտիւացնելու իրաւական, քաղաքական կամ բարոյական իրաւունք, նոյնիսկ եթէ նրանք ունենային այդ իրաւունքը, «Եթէ չօգտագործես, կը կորցնես» ասացւածքն այստեղ չի գործում:

Եւրոպական երեք երկրների առջեւ ծառացած դժւար դիլեմայի աւելի ճշգրիտ նկարագրութիւնն այն է, որ «Օգտագործէք առիթը, կամ կը կորցնէք այն»:

Իսկ միգուցէ աւելի լաւ է ասել. «Եթէ օգտագործես այն, ապա ամէն ինչ կը կորցնես»»,- գրել է նա:

Related Articles

Back to top button