Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արման Աբովեան. «Զարմանալի չէ այն ամէնը, ինչ կապւած է Հայաստանի իշխանութիւնների «տարօրինակ» դիրքորոշման հետ»

«ԱԼԻՔ» Քաղաքական վերլուծաբան Արման Աբովեանը ֆէյսբուքեան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջէյհուն Բայրամովի վերջին բացայայտմանը, համաձայն որի՝ 2020 թւականի հոկտեմբերին հնարաւոր էր կանգնեցնել պատերազմը եւ պահպանել Արցախի կարգավիճակը:

Նա մասնաւորապէս գրել է.

«Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջէյհուն Բայրամովի բացայայտումների՝ 2020 թւականի հոկտեմբերին հնարաւոր էր կանգնեցնել պատերազմը եւ պահպանել Արցախի կարգավիճակը՝ Արցախի ինքնապաշտպանութեան ուժերի եւ ռուս խաղաղապահների ներկայութեամբ առաւել նպաստաւոր դիրքերում, քան 2020 թւականի նոյեմբերի 9-ի կապիտուլեացիայի ստորագրումից յետոյ։

Ես իհարկէ յակւած չեմ «հալած իւղի» տեղ ընդունել դրա ասածները, բայց…

Սա զարմանալի չէ։

Ինչպէս զարմանալի չէ նաեւ այն ամէնը, ինչ կապւած է Հայաստանի իշխանութիւնների «տարօրինակ» դիրքորոշման հետ՝ արցախա-ադրբեջանական հակամարտութեան կարգաւորման հարցում 2018 թւականից յետոյ։

Այս մասին միշտ էլ խօսւել է՝ որպէս «թաւշեայ» իշխանութիւնների քաղաքականութիւն՝ զրոյական կէտից «Արցախի հարցի» շուրջ։

Նոր բան չի ասւել՝ պարզապէս որոշ դրւագները կասկածները կիսով չափ հաստատւել են։

Փոխո՞ւմ է արդեօք դա հայ ժողովրդի ընկալումը Հայաստանի ներկայիս իշխանութեան նկատմամբ։

Իհարկէ՝ ոչ։

Նրանք, ովքեր պատրաստ են փոխանակել իրենց Հայրենիքը թուրքական չոր հացի մի կտորի դիմաց, շարունակելու են իրենք իրենց ստել՝ հաւատալով, թէ կարելի է խաղաղութիւն հաստատել թուրքական գազանի հետ։

Իսկ նրանք, ովքեր վաղուց ամէն ինչ հասկացել էին, այդ «կիսաթուրք» նախարարի բացայայտումները առանձնապէս չեն հետաքրքրի»:

Related Articles

Back to top button