ՄիջազգայինՔաղաքական

Axios. «Թրամփը նախապէս իմացել է Կատարի վրայ պատրաստւող հարւածների մասին, սակայն չի առարկել»

«ԱԼԻՔ» – Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն երեքշաբթի առաւօտեան նախագահ Թրամփին յայտնել է, որ Իսրայէլը պլանաւորում է յարձակւել ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրայ Կատարում հարւածներից կարճ ժամանակ առաջ, Axios պարբերականին յայտնել են երեք իսրայէլցի պաշտօնեաներ։

Սպիտակ տունը յայտարարել էր, որ տեղեկացւել է միայն հրթիռների արձակումից յետոյ, ինչը Թրամփին հնարաւորութիւն չի տւել առարկելու։ Եօթ իսրայէլցի պաշտօնեաներ յայտնել են, որ Սպիտակ տունը հասցւելիք հարւածի մասին նախապէս գիտէր։ Հաղորդում է News.am-ը:

Երեք իսրայէլցի պաշտօնեաներ յայտնել են, որ Նեթանիահուն առաւօտեան 8-ի սահմաններում զանգահարել է Թրամփին՝ հարւածի մասին տեղեկացնելու համար։ Դոհայում պայթիւնների մասին առաջին հաղորդագրութիւնները ստացւել են առաւօտեան ժամը 8:51-ին։

«Թրամփը հարւածի մասին գիտէր նախքան հրթիռների արձակումը։ Նեթանիահուի եւ Թրամփի միջեւ քաղաքական քննարկում է եղել, ապա՝ ռազմական խողովակներով։ «Թրամփը «ոչ» չի ասել»,- յայտարարել է իսրայէլցի բարձրաստիճան պաշտօնեան։

Մէկ այլ բարձրաստիճան իսրայէլցի պաշտօնեայ յայտարարել է, որ ԱՄՆ-ը քաղաքական մակարդակով «շատ աւելի վաղ» տեղեկացւած է եղել։ «Եթէ Թրամփը ցանկանար դադարեցնել դա, կարող էր դա անել։ Գործնականում նա նման քալ չարեց»,- նշել է իսրայէլցի պաշտօնեան։

Երկու պաշտօնեաներն էլ յայտարարել են, որ հրթիռները դեռ չէին արձակւել, երբ Թրամփը եւ Նեթանիահուն խօսել են, եւ յայտարարել, որ եթէ Թրամփը դէմ լինէր, Իսրայէլը կը չեղարկէր հարւածը։

Related Articles

Back to top button