ՄիջազգայինՔաղաքական
Նեթանիահուն խոստովանել է, որ Իսրայէլը միջազգային մեկուսացման մէջ է

«ԱԼԻՔ» – Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն զգուշացրել է, որ Գազայի պատերազմի ֆոնին երկիրը կը բախւի համաշխարհային առեւտրի խոչընդոտների եւ զէնքի ներմուծման սահմանափակումների: Հաղորդում է News.am-ը:
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ կը լինի յարմարւել նոր տնտեսական իրականութեանը։
Ըստ նրա՝ Իսրայէլի դէմ սպասւող պատժամիջոցներն ու սահմանափակումները կը խոչընդոտեն զէնքի ներմուծմանը եւ կը սպառնան տնտեսական աճին։ «Դա իրողութիւն է, եւ դրա վրայ ազդելը չափազանց դժւար է»,- նշել է Նեթանիահուն։