«ԱԼԻՔ» – «Իրանի դէմ Եւրոպայի պատժամիջոցները իրաւական, տրամաբանական կամ բարոյական հիմքեր չունեն»: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին՝ անդրադառնալով Իրանի նաւագնացութեան ընկերութիւնների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու Եւրամիութեան որոշմանը:
«Նախագահ Զելենսկին անձամբ է հաստատել, որ իրանական բալիստիկ հրթիռներ չեն արտահանւել Ռուսաստան։ Այնուամենայնիւ, ԵՄ-ն հրաժարւում է դադարեցնել օդային ճանապարհորդների անարդար թիրախաւորումը՝ պատժամիջոցներ կիրառելով իրանական աւիաընկերութիւնների նկատմամբ: Գործողութիւն, որն ըստ երեւոյթի իրականցաւել է իրանական հրթիռները Ռուսաստանին մատակարարելու կեղծ պնդմամբ:
Այժմ Եւրամիութիւնը փորձում է օգտագործել նոյն այդ կեղծ պատրւակը, մեր նաւագնացութեանը էմբարգոյի ենթարկելու համար: Նման գործելակերպի համար որեւէ իրաւական, տրամաբանական կամ բարոյական հիմք չկայ: Իրականում, նման պահւածքն առաջացնում է այն, ինչ ԵՄ-ն ցանկանում է կանխել:
Նաւարկման ազատութիւնը ծովագնացութեան իրաւունքի հիմնարար սկզբունքներից մէկն է: Երբ ոմանց կողմից ընտրովի է իրականացւում այն, նրանց կարճատեսութեան հետեւանքները սովորաբար հակառակ արդիւնքն է տալիս»,- գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը: