
«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան պահապանների կորպուսն իր «Էմամ Հոսէյն» հրամանատարաշտաբային համալսարանում ռազմական խաղերի մոդելաւորման կենտրոն է բացել:
Կենտրոնի բացումը տեղի է ունեցել երէկ՝ առաւօտեան, ԻՅՊԿ գլխաւոր հրամանատար, գեներալ-լէյտենանտ Հոսէյն Սալամիի համալսարան կատարած այցի ընթացքում:
Նշենք, որ ռազմական գործողութիւնների մոդելաւորումը ռազմագիտութեան հայեցակարգ է, որը վերաբերում է մարտական գործողութիւնների սցենարների մոդելաւորմանը:
ԶՈՒ հրամանատարներն ու ղեկավարները կարող են օգտագործել ռազմական գործողութիւնների մոդելաւորման կենտրոնները՝ մարտի դաշտում իրավիճակի առաւել ճշգրիտ կանխատեսումներ, պլանաւորում եւ գնահատականներ ստանալու համար: