ԻրանՀայաստան - Արցախ

«Հայաստանի անվտանգութեան դոկտրինում անհաւասարակշիռ շրջադարձ է նկատւում»

Իրանցի փորձագէտի գրառումը. «ՆԱՏՕ-ի ուղղութեամբ Երեւանի արեւելումը որպէս՝ Իրանին ու Ռուսաստանին հարւածի միջոց»

«ԱԼԻՔ» – Շտուտգարտում ՀՀ ԶՈՒ Գլխաւոր շտաբի պետ Էդւարդ Ասրեանի եւ ՆԱՏՕ-ի Եւրոպական հրամանատարութեան (EUCOM) հրամանատարի տեղակալ, գեներալ-լէյտենանտ Ստեֆան Բաշամի միջեւ բանակցութիւններ են տեղի ունեցել, որի ընթացքում քննարկւել են Հայաստանի բանակի եւ ԱՄՆ-ի ԶՈՒ-ի միջեւ համագործակցութեան խորացման հեռանկարները: Այս մասին սոցիալական հարթակներին իր էջերում գրել է դոկտ. Էհսան Մովահեդեանը՝ յղում անելով ՆԱՏՕ-ի աղբիւրներին:

Փորձագէտը նշել է, որ հանդիպման օրակարգի կէտերից մէկը եղել է Հայաստանում ԱՄՆ ռազմական ներկայութիւնն ուժեղացնելու նախագծերն ու հեռանկարները։ Մովահեդեանը որպէս օրինակ նշել է ամերիկեան կողմի առաջարկած աջակցութիւնները Հայաստանի բանակի արդիականացման գործում, ինչպէս նաեւ կանոնաւոր պարբերականութեամբ համատեղ զօրավարժութիւնների անցկացումը:

Մովահեդեանն իր գրառման մէջ նշել է. «Այս իրադարձութիւնը միանգամայն սպասելի էր: Յատկապէս, երբ հաշւի առնենք այն բոլորն, ինչ տեղի է ունենում Հարաւային Կովկասում: Հայաստանի իշխանութիւնների կեցւածքը կապւած հակառուսական յայտարարութիւնների, Ռուսաստանին որպէս Անդրկովկասում կայունութիւնը խաթարող հիմնական կողմերից մէկը ներկայացնելու, կամ այդ երկրի եւ Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցութիւնից խուսափելու փաստերը դրա իրական վկան են»:

Նա յիշեցնելով Հայաստանի՝ ԱՄՆ-ի հետ սեպտեմբերին իրականացրած համատեղ զօրավարժութիւնները յաւելել է, որ նոյ. 7-ին ԱՊՀ երկրների Անվտանգութեան խորհուրդների ղեկավարների Մոսկւայում կայանալիք նիստից անմիջապէս առաջ պարզ դարձաւ, որ Արմէն Գրիգորեանը հրաժարւել է մասնակցել դրան։

«ԱՄՆ-ին Հայաստանի մերձեցումն ու համագործակցութիւնների խորացումը հերթական հարւածն է լինելու Ռուսաստանին եւ Իրանին՝ նրանց ազդեցութիւնը Կովկասում թուլացնելու համար»,- եզրակացրել է փորձագէտը:

Related Articles

Back to top button