Արա Շահվերդեան. «Թուրքիան երկակի խաղ է խաղում»
«ԱԼԻՔ» – Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը «X»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ դատապարտելով Պաղեստինի հարցով Թուրքիայի երկակի խաղը:
«Անկարայի պաշտօնեաներն իրենց երկակի մօտեցմամբ՝ Պաղեստինի ժողովրդին պաշտպանելու, իսկ միւս կողմից սիոնիստական ռեժիմին նիւթատեխնիկական աջակցութիւն ցուցաբերելու հարցում, խաղում են դաշտի երկու կողմում: Ակնյայտ է, որ տարածաշրջանի հասարակական կարծիքն անիրական է համարելու Էրդողանի յայտարարութիւնները՝ ի պաշտպանութիւն պաղեստինեան ազգի:
Յայտարարութիւնները պէտք է համապատասխանեն գործողութիւններին»,- գրել է պատգամաւորը:
Յիշեցնենք, որ Թուրքիայի իշխանութիւնների տարբեր ներկայացուցիչներ, այդ թւում՝ նախագահ Էրդողանը հանդէս են գալիս յայտարարութիւններով՝ դատապարտելով Գազայի դէմ սիոնիստական ռեժիմի յարձակումները: Միեւնոյն ժամանակ, Իսրայէլին մատակարարւող նաւթն ապահովւում է դէպի թուրքական Ջէյհան նաւահանգիստ ձգւող էներգակիրների միջոցով: