ԱՐԱՂՉԻԻ ԴԻՒԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆԸ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՒ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին իր պաշտօնավարման երկրորդ տարւայ մասին յայտարարութեան մէջ նշել է, որ ԱԳՆ-ը արտաքին քաղաքականութեան առանցքում պահել է հարեւանների հետ յարաբերութիւնների խորացման եւ տարածաշրջանային համագործակցութեան ուղղութիւնները։
Պատերազմների, ԱՄՆ-ի եւ Իսրայէլի ճնշումների, միջուկային բանակցութիւնների ու նոր պատժամիջոցների պայմաններում Իրանը միաժամանակ շարունակել է դիւանագիտական շփումները եւ ընդգծել իր ինքնիշխանութեան ու ազգային շահերի պաշտպանութեան «կարմիր գծերը»։
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԿԱՆԳՆԵՑՐԵՑ ԻՐԱՆԻ ԴԻՒԱՆԱԳԻՏՈՒԹԻՒՆԸ
Բանակցութիւններից մինչեւ պատերազմի օրերը՝ մէկ տարւայ դիւանագիտական գործունէութեան ամփոփում
ԱԳՆ-ը, ըստ Իրանի պաշտօնական ԻՌՆԱ գործակալութեան ներկայացրած ամփոփման, վերջին մէկ տարում շարունակել է դիւանագիտական աշխատանքը՝ չնայած պատերազմին, ռազմական հարւածներին եւ տարածաշրջանային լարւածութեանը։ Մինչեւ պատերազմի սկիզբը շարունակւեցին Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ միջուկային բանակցութիւնները, իսկ ռազմական գործողութիւնների ընթացքում պահպանւեցին միջազգային ու տարածաշրջանային դիւանագիտական կապերը։ Պատերազմից յետոյ բանակցութիւնները շարունակւեցին միջնորդների մասնակցութեամբ եւ յանգեցին Իսլամաբադի 14 կէտից բաղկացած փոխըմբռնման փաստաթղթին։



