Քաղաքական

Նացիզմի արդարացո՞ւմ

Փաշինեանը պատւէրով արշաւ Հայրենական պատերազմի պատմական նշանակութեան դէմ

Վերջին օրերին իշխանութեան կողմից վերահսկւող մեդիա հարթակներում նկատւում է ակտիւ քարոզչական արշաւ՝ ուղղւած Հայրենական պատերազմի պատմական նշանակութեան վերանայմանը։ Պետական բիւջէից ֆինանսաւորւող «Հանրային» հեռուստաընկերութեան եթերում պարբերաբար յայտնւում են ծրագրեր եւ մեկնաբանութիւններ, որոնք փորձ են անում խեղաթիւրել այդ պատերազմում հայ ժողովրդի դերը եւ դրա ազդեցութիւնը մեր պատմութեան վրայ։

Քարոզչական այս արշաւում առանձնանում են մի քանի ակտիւ դերակատարներ՝ Փաշինեանի կնոջ, Աննա Յակոբեանի մտերիմ համարւող Արծրուն Յովհաննիսեանը, իշխանական մեդիայի կանոնաւոր դէմքեր Լիլիթ Դալաքեանը, Ռուբէն Մեհրաբեանը, Արա Պապեանը եւ ուրիշներ։

Մեր աղբիւրների փոխանցմամբ՝ այս արշաւի գլխաւոր նախաձեռնողն ու պատւիրատուն հէնց Նիկոլ Փաշինեանն է։ Ըստ նոյն աղբիւրների՝ Փաշինեանը դեռ Մոսկւայից անձամբ է յանձնարարել քարոզչական թիմին սկսել լայնածաւալ քննարկումներ՝ նպատակ ունենալով նւազեցնել Հայրենական պատերազմի պատմական արժէքը հայ հասարակութեան ընկալումներում։ Բացի այդ, ըստ շրջանառւող տեղեկատւութեան, քարոզչութեան հիմնական թէզերից մէկն այն է, թէ իբր ֆաշիստական Գերմանիայի յաղթանակը կարող էր աւելի շահաւէտ լինել հայ ժողովրդի համար։

Թէ ինչով է պայմանաւորւած նմանօրինակ ուղերձների տարածումը եւ ինչ է շահում Փաշինեանը, մեր աղբիւրները առայժմ չեն բացայայտում։

Politik.am

Related Articles

Back to top button