ԻրանՄիջազգայինՔաղաքական
ՓԵԶԵՇՔԻԱՆԻ ՊԱՇՏՕՆԱՎԱՐՄԱՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻՆ՝ ՃԳՆԱԺԱՄԵՐԻ ԵՒ «ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹԵԱՆ» ՄԻՋԵՒ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի կառավարութիւնը երկրորդ տարին ամփոփում է պատերազմների, տնտեսական ճնշումների եւ տարածաշրջանային լարւածութեան պայմաններում։
ԻՌՆԱ-ն անդրադառնալով կառավարութեան պաշտօնավարման երկու տարիների դէպքերին նշել է. «Ազգային համերաշխութեան եւ մասնակցային կառավարման շեշտադրումով Փեզեշքիանը փորձել է ներքին քաղաքական տարաձայնութիւնների պայմաններում պահպանել պետական կառավարման միասնականութիւնը եւ ամրապնդել հասարակական ու քաղաքական կայունութիւնը։ Կառավարութեան համար առանցքային են եղել նաեւ հարեւան երկրների հետ յարաբերութիւնների զարգացումն ու արտաքին ճնշումներին դիմակայելու կարողութեան պահպանումը»։



