ԻրանՀասարակականՔաղաքական
ԲԵՆԶԻՆԻ ԵՐՐՈՐԴ ՍԱԿԱԳԻՆԸ՝ 10 ՀԱԶԱՐ ԹՈՒՄԱՆ

Իրանի կառավարութիւնը սեպտեմբերի 7-ի վաղ առաւօտից բենզինի երրորդ սակագինը սահմանել է 10 հազար թուման՝ ըստ կառավարութեան խօսնակ Ֆաթեմէ Մոհաջերանիի,- գրում է Tasnim-ը:
Միաժամանակ, բենզինի գործող արտօնեալ սակագները չեն փոխւում. ամսական 60 լիտր՝ 1500 թումանով, եւ 50 լիտր՝ 3000 թումանով կը շարունակեն տրամադրւել նախկին պայմաններով։
Մոհաջերանին նշել է, որ երրորդ սակագնի համար մասնագիտական քննարկումների ընթացքում տարբեր գներ էին առաջարկւել, սակայն վերջնականապէս ընտրւել է 10 հազար թումանը։ Նրա խօսքով՝ սակագնի բարձրացումից ստացւած միջոցները կը ծառայեն բնակչութեան կենսապահովման նպատակներին։



