Իրան
«Իրանական մեդիայում տեղեկութիւն է տարածւել, որ Իրանը սկսել է զէնք եւ զինամթերք մատակարարել ՀՀ-ին». Ոսկանեան
Երէկ գիշերւանից, երբ Բաքւի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկները հերթական սադրանքն էին կազմակերպել Հայաստանի հետ շփման գծի տարբեր կէտերում, Իրանի Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի հետ առնչութիւն ունեցող տելեգրամեան ալիքներում սկսեց տեղեկատւութիւն տարածւել այն մասին, որ Իրանը սկսել է զէնք եւ զինամթերք մատակարարել Հայաստանին։ Այս մասին իր տելեգրամեան ալիքում գրել է իրանագէտ Վարդան Ոսկանեանը:
«Նշւած տեղեկատւութիւնը որեէ կերպ չի կրում պաշտօնական բնոյթ, սակայն ուշագրաւ է, որ այն միտւած է նաեւ տեղեկատւական-քարոզչական ճնշմամբ զսպելու Բաքւի բռնապետի գայթակղութիւնը ծաւալապաշտական նկրտումների շրջանակներում Հայաստանի դէմ գնալու հերթական զինւած սադրանքի»։