«ԱԼԻՔ» – ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Լիբանանում հրադադարի ռեժիմի հաստատման մասին համաձայնագրին:
«Անցեալ մէկ տարւայ ընթացքում Նեթանիահուն իր ռազմական յանցագործութիւնների համար տասնեակ միլիարդաւոր դոլարներ է կորզել ամերիկացի հարկատուներից, վայելելով ամերիկեան կառավարութեան ռազմական եւ քաղաքական անվերապահ աջակցութիւնը:
Սակայն, Լիբանանի հարաւում ծանր կորուստներից յետոյ, նա ստիպւած եղաւ աղերսել հրադադարի համար: «Հեզբօլլահ»-ը հերթական անգամ ոչնչացրեց Իսրայէլի անպարտելիութեան մասին առասպելը:
Ժամանակն է, որ Իսրայէլն ընդունի նաեւ Գազայում պարտութիւնը»,- գրել է նա: