Հայաստան - ԱրցախՔաղաքական

Քանի դեռ կայ թուրք-ադրբեջանական մօտեցումը, չի կարող վտանգը չէզոքացւած լինել

Այսօր՝ (սեպտեմբերի 19-ին, ԽՄԲ). Արցախի հայաթափման 3-ամեայ տարելիցին, տեղի է ունեցել «Յիշատակի օր» խորագիրը կրող սգոյ երթ դէպի Եռաբլուր զինւորական պանթէոն՝ ի յիշատակ հայրենիքի կորստի եւ ի խոնարհումն նահատակների։

«Այն օրը, երբ հասունացաւ Արցախի կորուստը, որոշակի սխալ քաղաքականութեան արդիւնք էր, որը վարւում էր օրւայ իշխանութիւնների կողմից։ Մեղադրել ժողովրդին կամ անհատներին իրենց պահւածքի հարցում, ճիշտ չէ. գուցէ որոշակի ազդեցութիւն ունեցել է այս կամ այն անձանց պահւածքը, բայց այն, որ օրւայ իշխանութիւնները ժամանակին սխալ պահւածք ու քաղաքականութիւն վարեցին, ուղղակի ուզեցին յանձնել Արցախը, դա էր հիմնական պատճառը»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, գեներալ-լէյտենանտն Տիրան Խաչատրեանը։

«Քանի կայ թուրք-ադրբեջանական մօտեցումը Հայաստանի եւ, աւելի նեղ ասած, հայ ժողովրդի հետ կապւած, չի կարող վտանգը չէզոքացւած լինել, որովհետեւ պատմական եւ ապացուցւած փաստ է հանդիսանում այն, որ այդ մարդիկ չեն ուզում Հայաստան պետութիւն, չեն ուզում հայ ժողովուրդ։ Քանի դեռ կայ այդ մօտեցումը, քանի դեռ կայ այդ նպատակը, ինչպէս կարող է չէզոքացւած լինել սպառնալիքը կամ վտանգը»,-ասաց նա:

Related Articles

Back to top button