ԻրանՄիջազգայինՔաղաքական

ԷԿՕ-Ի անդամ երկրների ԱԳ նախարարների 30-րդ նստաշրջանը՝ Իսլամաբադում

Արաղչին մասնակցում է տարածաշրջանային տնտեսական համագործակցութեան քննարկումներին

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում այսօր մեկնարկել է Տնտեսական համագործակցութեան կազմակերպութեան (ԷԿՕ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 30-րդ նիստն Իրանի ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչիի մասնակցութեամբ։

Արաղչին Իսլամաբադ է ժամանել կիրակի երեկոյեան քաղաքական եւ տնտեսական պատւիրակութեան գլխաւորութեամբ։ Սպասւում է, որ նա ելոյթով հանդէս կը գայ նախարարների նիստում, ինչպէս նաեւ հանդիպումներ կունենայ մասնակից երկրների պատւիրակութիւնների ղեկավարների եւ պակիստանցի բարձրաստիճան պաշտօնեաների հետ։ Ծրագրում ներառւած է նաեւ պատւիրակութիւնների համատեղ հանդիպումը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։

Պակիստանը, որը 2026-2027 թւականներին նախագահում է կազմակերպութիւնը, նաեւ նախատեսում է առաջ մղել անդամ երկրների միջեւ առեւտրի եւ տարանցիկ փոխադրումների դիւրացմանն ուղղւած համաձայնագրերի իրականացումը։ Խօսքը մասնաւորապէս ԷԿՕ-ի առեւտրային համաձայնագրի (ECOTA) եւ տարանցիկ փոխադրումների շրջանակային համաձայնագրի (TTFA) մասին է։ ԷԿՕ-ն միաւորում է 10 երկիր՝ Աֆղանստանը, Ադրբեջանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը։

Related Articles

Back to top button