ԻրանՀամայնքՄշակութայինՆոր Ջուղա

Իրանի Սպահան նահանգում հայկական 10 պատմամշակութային յուշարձանները ընդգրկւել են ազգային ժառանգութեան ցանկում

Սպահան նահանգի հայ համայնքին պատկանող 10 պատմական յուշարձան, այդ թւում՝ մէկ պատմական առանձնատուն եւ մի քանի գերեզմանատներ, գրանցվել են Իրանի ազգային ժառանգության ցանկում։

Parstoday-ի հաղորդմամբ՝ «Բորնա» լրատւական գործակալութեան փոխանցմամբ՝ Սպահան նահանգի մշակութային ժառանգութեան, զբօսաշրջութեան եւ ձեռարւեստի գլխաւոր վարչութեան տեղակալ Սէյէդ Ռուհօլլահ Սէյէդօլասգարին յայտնել է, որ այս յուշարձաններն ուսումնասիրւել են անշարժ յուշարձանների գրանցման եւ պահպանական գօտիների ազգային խորհրդի եռօրեայ նիստի ընթացքում եւ ճանաչւել ազգային գրանցման չափանիշներին համապատասխան։

Այդ յուշարձանների թւում է Աբրահամեանների տունը՝ հայերի նախկին որբանոցը, որտեղ ներկայումս գործում է Սպահանի հայկական երաժշտութեան թանգարանը։ Ազգային ժառանգութեան ցանկում ընդգրկւել են նաեւ Ֆերէյդունշահրի եւ Խալիլաբադ, Խենգ, Սորուշջան, Բիջգերդ ու Միլագերդ գիւղերի մի շարք պատմական հայկական գերեզմանատներ։

Սէյէդօլասգարին, ընդգծելով հայերի դերը Սպահանի մշակութային ինքնութեան ձեւաւորման գործում, նշել է, որ այս յուշարձանների պահպանութիւնը կարւոր նշանակութիւն ունի մշակութային բազմազանութեան պաշտպանութեան եւ այդ ժառանգութիւնը գալիք սերունդներին փոխանցելու տեսանկիւնից։

Related Articles

Back to top button