ԻրանՀամայնքՄշակութայինՆոր Ջուղա

Սպահանի Բեթղեհէմ եկեղեցին. Իրանի հայերի պատմութեան եւ արւեստի արտայայտութիւնը

Սպահանի պատմական Նոր Ջուղա թաղամասում գտնւող Բեթղեհէմ եկեղեցին, որն ունի աւելի քան 400 տարւայ պատմութիւն, Իրանի հայ համայնքի նշանաւոր պատմական եւ կրօնական յուշարձաններից է եւ այս քաղաքում մշակութային ու կրօնական համակեցութեան խորհրդանիշը։

Parstoday-ի հաղորդմամբ՝ պատմական այս կառոյցը կառուցւել է Սեֆեանների ժամանակաշրջանում՝ հայ անւանի վաճառականներից մէկի նախաձեռնութեամբ։ Իրանական ճարտարապետութեան եւ հայկական կրօնական արւեստի համադրութեամբ այն ներկայացնում է հայ համայնքի մշակութային ժառանգութեան բացառիկ նմուշներից մէկը։ Բարձրադիր գմբէթը, աստւածաշնչեան թեմաներով որմնանկարներն ու գեղարւեստական նրբաճաշակ զարդանախշերը Բեթղեհէմ եկեղեցին դարձրել են Սպահանի մշակութային եւ կրօնական զբօսաշրջութեան կարեւորագոյն տեսարժան վայրերից մէկը։

Եկեղեցու անւանումը ծագում է Բեթղեհէմ քաղաքից, որը Յիսուս Քրիստոսի ծննդավայրն է։ Եկեղեցու պատմութիւնը Իրանի մշակոյթի եւ քաղաքակրթութեան մէջ հայերի ներկայութեան ու նշանակալի ներդրման պատմութեան անբաժանելի մասն է։

Related Articles

Back to top button