Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, հինգշաբթի՝ նոյեմբերի 21-ի առաւօտեան, հանդիպում տեղի ունեցաւ Իրանի Իսլամական խորհրդարանի պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկւեցին կրթական ոլորտին առնչւող խնդիրներ, որից յետոյ Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը շնորհակալութիւն յայտնեց պատգամաւորին՝ Նոր Ջուղային Հայոց ազգ. դպրոցների տնօրէնութեան եւ ուսուցչական կազմի հետ կապւող առկայ հարցերի լուծման ուղղութեամբ օժանդակութիւն ցուցաբերելու համար։
Վերջում Կրթական խորհուրդը Ս. Ամենափրկիչ վանքի Ս. Յովսէփ Արիմաթացի եկեղեցու տաճարը պատկերող շրջանակ նւիրեց Գեղարդ Մանսուրեանին։
Հանրային կապ՝ ՍՀԹ Ազգային առաջնորդարանի