ԹեհրանՀամայնք

Թ. Հ. Թ. 17-րդ Պատգամաւորական ժողովի հերթական նիստում հաստատւել են Թ. Հ. Թ. Կրթական եւ Դատական խորհուրդների կազմերը

«ԱԼԻՔ» – Երէկ՝ նոյեմբերի 26-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում գումարւեց Թ. Հ. Թ. 17-րդ Պատգամաւորական ժողովի հերթական նիստը, 41 պատգամաւորների ներկայութեամբ եւ ատենապետութեամբ Սուրիկ Աբնուսեանի ու Սեւակ Հաթամեանի:

Տէրունական աղօթքով  մեկնարկած Պատգամաւորական ժողովի նիստի հիմնական օրակարգն էր  Թ. Հ. Թ. Կրթական եւ Դատական խորհուրդների եւ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու Եկեղեցական խորհրդի կազմերի հաստատումը, եւ ՊԺ-ի չորս յանձնաժողովների ընտրութիւնը:

Սուրիկ Աբնուսեանի նախագահութեամբ առաջին օրակարգով Թեմական խորհրդի կողմից ներկայացւեց Կրթական ու Դատական խորհուրդների համար նկատի առնւած ցանկները, որոնք հաստատւեցին միաձայնութեամբ, ապա ներկայացւեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու եկեղեցական խորհրդի ցանակը, որը նոյնպէս հաստատւեց պատգամաւորների մեծամասնութեան կողմից:

Ժողովը շարունակւեց դադարից յետոյ Սեւակ Հաթամեանի ատենապետութեամբ:

Ժողովի ընթացքում բացատրութիւններ փոխնցւեց ՊԺ-ին կից չորս յանձնաժողովների կազմաւորման նպատակի եւ աշխատանքների վերաբերեալ, ապա պատգամաւորները արձանագրւեցին ՊԺ-ի իրենց նախընտրած չորս յանձնաժողովներում ըստ հետեւեալի՝ Կրթադաստիարակչական, Կառոյցային, Հասարակական-Միութենական եւ Տնտեսական:

Ժողովի ընթացքում ՊԺ-ի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը շնորհաւորեց ընտրւած խորհուրդներին ու կազմերին, եւ ժողովի անունից պատրաստակամութիւն յայտնեց նեցուկ հանդիսանալ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդին՝ աշխատանքները լաւագոյնս իրականացւելու համար: Նա յոյս յայտնեց որ հաստատւած կազմերը ՊԺ-ի եւ Թեմական խորհրդի օգնութեամբ կը կարողանան իրականացնել իրենց լաւագոյնը՝ համայնքային հարցերի կարգաւորմանն  ի նպաստ:

Related Articles

Back to top button