ԱտրպատականՀամայնք

Օրհնութեամբ բացւեց բժիշկ Արա Մելիքեանի նոր բուժարանը Սոֆիանում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, Ատրպատականի Սոֆ­իան քաղաքում բացու­մը կատարւեց, թեմի յարգարժան եւ ն­ւիրեալ բժիշկներից՝ Արա Մելիքեա­նի բժշկական կենտրոն բուժարանը:

Արդէն 10 տարիներից ի վեր Սոֆիա­նում բժշկական ծառայութիւն բերող բժիշկը, նախ պետական բժշկական կենտ­րոնում ծառայելուց յետոյ, նոյն քաղա­քում բացեց իր անձնական բժշկական բուժարանը, մարմնական ընդհանուր բժշկութեան ծառայու­թիւն մատուցող:

Ատրպատականի հայոց թեմի առաջ­նորդ Սրբազան Հայրը անձամբ բացումը կա­տարեց նոր կենտրոնին, «Մաշտոց» ծիսամատեանից յատուկ աղօթք եւ աւետա­տա­րանական հատւած ընթերցելով: Նոյն առիթով, Սրբազան Հայրը առաւելագոյն յաջո­ղութիւն մաղթեց բժիշկ Արա Մելիքեանին, աղօթելով, որ նրա ձեռքը Աստծու զօրու­թեամբ բժշկարար լինի բոլոր հիւանդնե­րին:

Բժիշկ Արա Մելիքեան եւ նրա կինը՝ Անահիտ Յակոբեանը շնորհակալութիւն յայտնեցին Սրբազան Հօրը, քաջառողջ երկար կեանք մաղթելով նրան, ինչպէս նաեւ շնորհաբեր ծառայութեան շարունակում՝ Ատրպատականի հայոց թեմում:

Հանդիսաւոր բացման առիթով, Սր­բազան Հայրը մանուկ Յիսուսի եւ Աստւածա­մօր ձեռա­գործը շրջանակւած նւիրեց տէր եւ տիկին բժիշկ Արա եւ Անահիտ Մելիք­եանին, որը տեղադրւեց գլ­խաւոր բժշկասենեակում:

Related Articles

Back to top button