Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արգելւել է քաղաքագէտ Կարէն Իգիթեանի մուտքը ՀՀ

«ԱԼԻՔ» – Արգելւել է քաղաքագէտ Կարէն Իգիթեանի մուտքը Հայաստան: Այս մասին նա տեղեկացրել է ֆէյսբուքեան իր էջում:

 «Բարեկամներ, ինձ արգելեցին մուտք գործել Հայաստան: Ես վերադառնում էի Երեւան Պիատիգորսկից, որտեղ մասնակցեցի «Կովկասեան երկխօսութեանը» եւ խօսեցի Թուրքիայի կողմից Կովկասում տարածւող արմատականութեան մասին։

Հայաստան ժամանելուն պէս ԱԱԾ սահմանապահ զօրքերը յայտարարեցին, որ ինձ արգելւել է մուտք գործել երկիր: ԱԱԾ-ի եւ օդանաւակայանի անվտանգութեան ծառայութեան աշխատակիցներին հարցեր չկան. նրանք իրենց պահեցին հնարաւորինս ճիշտ եւ պրոֆեսիոնալ կերպով։

Բայց կան հարցեր (հռետորական) Հայաստանի իշխող ուժի համար։

Ո՞րն է արգելքի պատճառը: Որովհետեւ ես մեդիայում հանդէս եկայ Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանութեան օգտին: Կամ որովհետեւ խօսեցի Թուրքիայի կողմից տարածւող արմատականութեան մասին»,- գրել է նա:

Related Articles

Back to top button