ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը մերժել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցութեան հնարաւորութիւնը

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ մերժել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցութեան հնարաւորութիւնը։ Փոխանցում է գերմանական Deutsche Welle-ն:

Հարցին, թէ որքան օգնութիւն է Վաշինգտոնը դեռ պատրաստ տրամադրել Կիեւին, Թրամփը պատասխանել է. «Մենք այս պահին Ուկրաինային ոչինչ չենք տալիս, մենք զէնք ենք վաճառում»։

Նա միաժամանակ նշել է, որ չի ցանկանում որեւէ զինադադար, այլ ցանկանում է հրադադար եւ երկարատեւ խաղաղութիւն:

«Ես սիրում եմ ուկրաինացիներին, ես սիրում եմ բոլոր մարդկանց, ես սիրում եմ ռուսներին։ Եւ ես ուզում եմ դադարեցնել այս պատերազմը»,- ասել է Թրամփը։

Related Articles

Back to top button