ՄիջազգայինՔաղաքական

Նեթանիահուն Բէն-Գուրիոն օդանաւակայանի հրթիռակոծութիւնից յետոյ սպառնացել է պատասխանել ե՛ւ հութիներին, ե՛ւ Իրանին

«ԱԼԻՔ» – Իսրայէլի վարչապետ Բենիամին Նեթանիահուն Բէն-Գուրիոն օդանաւակայանի հրթիռակոծութիւնից յետոյ սպառնացել է պատասխանել ե՛ւ հութիներին, ե՛ւ Իրանին։ Հաղորդում են իսրայէլական ԶԼՄ-ները:

Նեթանիահուն X սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այս տարւայ մարտի 17-ի գրառումը, որում ԱՄՆ նախագահը մեղադրել էր Իրանին հութիների յարձակումներին առնչութիւն ունենալու մէջ։

«Նախագահ Թրամփը բացարձակապէս ճիշտ է։ Հութիների յարձակումները գալիս են Իրանից։ Իսրայէլը կը պատասխանի մեր գլխաւոր օդանաւակայանի վրայ հութիների յարձակմանը։ Եւ, ցանկացած ժամանակ եւ մեր ընտրած ցանկացած վայրում, նրանց իրանցի տէր-ահաբեկիչներին»,- գրել է Նեթանիահուն X սոցիալական ցանցում:

Related Articles

Back to top button