
Մեծի Տան Կիլիկիոյ կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հռչակագրի համաձայն՝ այս տարի 2025 թւականը հաստատւեց եւ հռչակւեց «Աւանդութիւնների վերակենսաւորման տարի»:
Ինչպէս նշել էր Վեհափառ Հայրապետը իր հռչակագրում՝ «Աւանդութիւնները անմիջականօրէն կապւածութիւն ունեն մարդկային կեանքի հոլովոյթի եւ միջավայրի հետ եւ հետեւաբար, միշտ ենթակայ են շրջապատի ազդեցութեան, փոփոխութեան, վերանորոգման եւ նոյնիսկ կորստեան: Աւանդութիւնները սերտօրէն առնչւած են մշակոյթին, որովհետեւ մշակոյթն է աւանդութիւն ձեւաւորողն ու կազմաւորողը, նրան իւրայատուկ ինքնութիւն եւ արտայայտութիւն տւողը»:
Ընդառաջելով Վեհեափառ Հայրապետի հռչակագրին, Հ. Մ. «Սարդարապատ» միութեան վարչութեան կարգադրութեամբ, միութեանս Երէցների բաժանմումնքը կազմակերպել էր աւանդական երկու ծրագրեր «Աւանդական ուրախ երեկոյ եւ Տեառնընդառաջի ուրախ ժամանց»:
Թւականիս փետրւարի 6-ին Հ. Մ. «Սարդարապատ» միութեան Երէցների բաժանմունքը առաջին անգամ կազմակերպել էր «Աւանդական» ուրախ երեկոյ , որը տեղի ունեցաւ Սրբոց Վարդանանց եկեղեցու ներքեւի սրահում։
Ծրագրին ներկայ էին Սարդարապատ քաղաքամասի Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի զոյգ պատգամաւորները, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ներկայացուցիչներ, միութենականներ եւ թաղեցիներ։
Ծրագրի բացման խօսքով հանդէս եկաւ միութեան Երէցների վարչութեան կապ Ժասմենա Առաքելեանը: Նա ողջունելով հիւրերին,շնորհակալութիւն յայտնեց բոլոր նրանց , ովքեր ընդառաջել էին հրաւէրներին եւ ներկայ գտնւել: Նա նշեց. «Ձեր ներկայութեամբ է, որ մենք աւելի ուժ ենք ստանում աւելի համարձակութեամբ կատարում յանձնարարւած աշխատանքները: Դա ապացուցում է, որ մենք բոլորս դարձել ենք միմեանց հարազատ եւ կարծես լինենք մի ընտանիքի անդամներ եւ մեր հարազատ «Սարդարապատ»-ի յարկի ներքոյ նշում ենք մեր տօները»: Նա ապա հրաւիրեց միութեան գրական խմբի անդամուհի՝ Անուշա Աւանէսեանին, ով համառօտ ներկայացրեց «Աւանդութիւնները՝ Հայեցի դաստիարակութեան եւ Հայ մշակոյթի սահմաններում» թեմայով նիւթը։
Ծրագրի առաջին մասը շարունակւեց Dj Լէոնիդի տրամադրած աւանդական պար եղանակներով։
Ընթացքում հրաւիրւեց Հ.Մ.«Սարդարապատ» միութեան հիմնադիր անդամներից եւ վարչութեան ներկայի նախագահ Մուշեղ Ծատուրեանը: Նա իր խօսքերում նշեց .«Այսօր այս ձեռնարկը իր մէջ պարունակում է մեր աւանդական սովորութիւնները, որ ունեցել ենք անցեալում եւ մեզ համար դարձել են արդէն յուշ, բայց այս տարի անսալանով Տ. Տ. Արամ Ա. կաթողիկոսի Հռչակագրին, մենք պետքէ բոլորս միասին մեր հնարաւորութիւնների սահմաններում իրականացնենք Հռչակագրի ոգին: Այսօր մեր սիրելի Երէցների բաժանմունքը կարողացաւ իր ուժերին համապատասխան թէ՛ ճաշատեսակով, եւ թէ՛ բեմական դասաւորմամբ մեզ հրամցնել աւանդական մթնոլորտը»: Իր խօսքերի աւարտին, նա իր շնորհակալութիւնը յայտնեց հրաւիրեալ հիւրերին, որոնք իրենց ներկայութեամբ աւելի էին ջերմացրել ծրագիրը։
Ծրագրի երկրորդ բաժնում, որպէս հանդիսավար հրաւիրւեց Հ. Ուս. «Չհարմահալ» միութեան եւ միաժամանակ Իրանահայ Գրողների միութեան վարչութեան անդամ Ֆրէդ Մաւաթեանը, եւ աւելի աշխուժացրեց հանդիսութիւնը: Նա հրաւիրեց միութեան ցենզաւոր անդամ եւ Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովում «Սարդարապատ» քաղաքամասի պատգամաւոր Արամ Նովշադեանին: Նա իր արտայայտութիւնների ընթացքում գնահատեց միութեան բոլոր շրջանների վարչականների, միութենականների, հիմնադիրների անցած 41 տարիների անխոնջ աշխատանքները։
Ապա հանդիսավարը շարունակեց ծրագիրը՝ հայկական աւանդական երգեր կատարելով եւ շարունակւեց հանդիսութիւնը:
Յաջորդ միջոցառմամբ՝ միութեան Երէցների խումբը, մէկ շաբաթ անց փետրւարի 13-ին Սրբոց Վրադանանց եկեղեցու բակում եւ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի հովհանաւորութեամբ կազմակերպեց ուրախ ժամանց Տեառնընդառաջի առիթով եւ վառւեց աւանդական խարոյկը:
Ուրախ ժամանցը սկսեց եկեղեցական արարողութիւնից յետոյ, երբ Տէր հօր միջոցով եկեղեցուց բերւած մոմով վառւեց բակում դասաւորւած խարոյկը: Ապա աւանդական տօնին համահունչ երգից յետոյ, վարչութեան Երէցների կապ Ժասմենա Առաքելեանը միութեանս վարչութեան եւ Երէցների խմբի անունից ողջունելով ներկաններին շնորհաւորեց բոլոր նրանց, որոնց անւանումը համընկնում էր օրւայ տօնին: Իր խօսքերի ընթացքում նա նշեց, որ այսօրւայ այս ձմեռային ցուրտ եղանակին ինչպէս, որ բոլորս համախմբւած ենք եւ ուրախ պահեր ենք ապրում այս աւանդական տօնի առիթով , պէտք է միասնականութեամբ պահպանենք մեր աւանդոյթները եւ ազգային արժէքները:
Ընթացքում ներկաները հիւրընկալւեցին Միութեանս վարչութեան կողմից եւ խրախճանքը շարունակւեց աւանդական խարոյկի շուրջ:
Հ. Մ. «Սարդարապատ» միութեան Հանրային կապ