
«Արարատ»-ի մարզական միութեան բասկետբոլի խումբը Թեհրանի երկրորդ կարգի լիգայի եզրափակիչում գրաւել է երրորդ տեղը՝ 58-53 հաշւով յաղթելով «Ակադեմիէ Սահար»-ին։ Այս մասին է տեղեկացնում Հ.Մ.Ա.Կ-ի տելեգրամեան լրահոսը։
Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին՝ Թեհրանի Հէյդարնիա մարզադահլիճում։ Արդիւնքի հիման վրայ «Արարատ»-ի խումբն իրաւունք է ստացել մասնակցելու Թեհրանի առաջին կարգի լիգային։
Մրցմանը ներկայ են եղել մարզիկների ծնողները եւ «Արարատ» մարզական միութեան վարչութեան անդամները։



