ԱտրպատականՀամայնք

Համբարձման տօնի նշում Ուրմիայի «Նայիրի» կրթարանում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Չորեքշաբթի, մայիսի 8-ի առաւօտեան, ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի «Նայիրի» մանկապար­տէզ-­նա­խա­կրթա­րանը իր յարկի ներքոյ նշեց Համբարձման տօնը:

Սոյն Տէրունի տօնի առիթով, երեխաների կողմից պատրաստւել էին երգեր, քառեակներ եւ մի գեղեցիկ պար, որոնք ղեկավարում էին ուսուցչուհիներ Օֆելիա Սայեադեանը եւ Ռուզաննա Մու­րադեանը. իսկ պարը բեմադրել էր պարուսոյց Ցօղիկ Մուրադեանը:

Համբարձման տօնի առիթով պատրաստւել էին նաեւ քառեակներ «Ջան գիւ­լում»-ի համար, որոնք տեղադրւել էին գեղեցիկ զամբիւղի մէջ: Դրանք բաշխւեցին ներկաներին, ովքեր ընթերցեցին իրենց բախտ ընկած քառեակը:

Ներկաները հիւրասիրւեցին թէյով, քաղցրաւենիքով, համեղ խմորեղէնով: Հաս­տատութեան տնօրէնուհի Ռոնիկ Մեջլումեանը յատուկ նւէրներ էր պատրաս­տել երեխաների համար, որոնք յատուկ հանդիսաւորութեամբ յանձնւեցին նրանց: Փոք­րիկները երգեցին, պարեցին, ուրախացան եւ մեծ բա­ւա­կանութիւն ստացած, չուզելով հեռացան իրենց ամենօրեայ ուսումնական կրթարա­նից:

Related Articles

Back to top button