ԱտրպատականՀամայնք

Ուսուցչաց օրւայ նշում Ուրմիայի «Նայիրի» կրթարանում

Ատրպատական, ազգային առաջնորդարան, Թաւրիզ – Հինգշաբթի, մայիսի 2-ի առաւօտեան, ՀՕՄ-ի «Նայիրի» կրթարանի յարկի ներքոյ տեղի ունեցաւ հաւաքոյթ, նւիրւած ուսուցչի օրւան:

Կրթարանի տնօրէն՝ Ռոնիկ Մեջլումեանին եւ ուսուցչական կազմին շնորհաւո­րելու էին եկել ՀՕՄ-ի Ուրմիայի մասնաճիւղի վարչութեան անդամները եւ Ուրմիայի ազգային Գործխորհրդի ատենապետ Վանիկ Յակոբեանցը:

Ծնողական խորհուրդը կազմակերպել էր ճոխ հիւրասիրութիւն: Տնօրէնին եւ ուսուցչական կազմի անդամների նւէրներ յանձնւեցին եւ ՀՕՄ-ի վարչութեան եւ Գործխորհրդի ատենապետի, ինչպէս նաեւ ծնողների կողմից: Ուսուցիչները նւէր ստացան նաեւ տնօրէնուհի Ռոնիկ Մեջլումեանի կողմից:

Անակնկալ էր  պատրաստւել նաեւ ՀՕՄ-ի վարչութեան անդամների համար, որովհետեւ բոլորն էլ հանգստի կոչւած ուսուցիչներ էին, բացի օրիորդ Լինետ Հախ­վերդեանից, ով դեռեւս շարունակում է կրթել ու դաստիարակել մատաղ սերնդին:

Հաւաքոյթն անցաւ հաճելի եւ ուրախ մթնոլորտում:

Related Articles

Back to top button