ԹեհրանՀամայնք

«ԱԼԻՔ»-ի հիւրն էր «Դրօշակ»-ի խմբագրապետը

«ԱԼԻՔ» – Հոկտեմբերի 29-ին «ԱԼԻՔ»-ը հիւրընկալեց ՀՅԴ Բիւրոյի պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի գլխաւոր խմբագիր, Համազգային Հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտրոնական վարչութեան անդամ Արտաշէս Շահբազեանին:

Կայացած հանդիպման ընթացքում, Արտաշէս Շահբազեանն ու «ԱԼԻՔ»-ի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանը անդրադարձան օրւայ քաղաքական իրավիճակին, մտքեր փոխանակեցին համահայկական բնոյթի խնդիրների ու մարտահրաւէրների եւ դրանց յաղթահարելու հնարաւոր ելքերի մասին:

Նշենք, որ Արտաշէս Շահբազեանը «Համազգային»-ի անունից Թեհրան է այցելել մասնակցելու Հ.Մ.Ա.Կ.-ի 31-րդ Պատգամաւորական ժողովին:

Related Articles

Back to top button