ՀամայնքՔաղաքական

QUI PACEM VULT, BELLUM PARAT

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

 

Մենք կանգնած ենք երկուսակեանքի շեմին, իրադրութեան, որտեղ մեր ինքնութիւնը փորձում են կոտրել, մեզ համոզելով հակառակը։ Վտանգւած է հայկականութիւնը: Սակայն մենք, որպէս հայութիւն գիտակցում ենք, որ հայկական ինքնութեան դէմ յարձակումներին պէտք է դիմակայել, այլապէս կորցնում ենք այն, ինչը մեզ դարձնում է մէկ հաւաքականութիւն: Մեր լեզուն, մեր հաւատը, մեր երկրի ազատութիւնն ու ինքնիշխանութիւնը, սերունդների զարգացման հնարաւորութիւնները՝ բոլորն են վտանգւած:

Հին հռոմէացիները մի ասացւածք ունեն, ասում են՝ եթէ ցանկանում էք խաղաղութիւն, ապա պէտք է պատրաստւէք պատերազմի։

Միւս կողմից, մարդիկ պնդում են, որ Սփիւռքը «Արարատ»-ի պատկերից այն կողմ ուրիշ պատկեր չի տեսնում, բայց ո՞վ է ասել, չէ ո՞ր «Արարատ»-ը երկնում է երկինք։ Եւ, տրամաբանութիւնն էլ յուշում է, որ այս ամէնից յետոյ մարդիկ հասկանում են, թէ մեր գոյութիւնը պահելը ոչ թէ առասպելն է, ընդհակառակը, արժէքային տեռորի դէմ ապստամբելն է միակ ճանապարհը։

Իշխանութիւններն այսպէս կոչւած «խաղաղութեան մանիֆեստիստները» օգտագործում են իրենց լրատւամիջոցների ամբարտաւանութեամբ փորձելով ստիպել քաղաքական հակառակորդներին փոխւել, որպէսզի նրանց ընդունեն իրենց ներքին շրջանակներում։ Բայց այն, ինչ ակնյայտ է մէկն է. Մենք ցանկանում ենք լինել նրանցից հեռու, չենք լինելու դրանց մասը։

Մինչդեռ, նրանք ցանկանում են մեզ դարձնել կենդանաբանական այգու հետնորդ ու թիրախ, բայց մենք չենք պատրաստւում լինել այդ աշխարհի մասնիկ, գիտակցում ենք մեր ինքնութիւնը, մեր ազգային արժեհամակարգը, եւ շարունակում ենք պայքարել այն ամէնի համար, ինչը մեզ դարձնում է այն, ինչ մենք կանք այսօր։

Չափազանցութիւն չէ, որ հակառակորդը գործում է ամբողջ աշխարհում՝ օգտագործելով եռակի մարտավարութիւն, կրկնակի գաղափարախօսութիւն՝ ոչնչացնելու մեր ինքնութիւնը։ Իսկ հարցն այն է՝ կը յանձնւե՞նք նրանց առջեւ, թէ՞ ոչ։ Ո՛չ, չենք յանձնւի, մենք կը պայքարենք դրա դէմ:

Եկէք մտաբերենք, նաեւ, քաղաքային մշակոյթի մոլեռանդներին: Ո՛չ միայն փողոցային վարքի, փողոցային ժառգոնի, ռաբիզի, արժէքային համակարգի բռնութեան համար, այլեւ, նաեւ, այն ընդհանուր պատմութեան համար, որը նրանք կը ցանկանային վերաշարադրել:

Related Articles

Back to top button